«Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի Սրբուկը։ Այս մասին հայտնեցին Հանրայինի «Լավ երեկո» հաղորդաշարի ավարտին:
Ի դեպ, Հանրային հեռուստաընկերությունը հայտարարել է երգի մրցույթ։ Առաջարկվող երգն անհրաժեշտ է ուղարկել selection@armtv.com էլեկտրոնային հասցեին մինչեւ 2019թ.-ի հունվարի 10-ը: (Մանրամասները՝ www.eurovision.am կայքում):
Նշենք նաեւ, որ մրցույթի կիսաեզրափակիչ համերգները տեղի կունենան Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում` 2019 թ-ի մայիսի 14-ին եւ 16-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 18-ին։
Սրբուկին հաջողություն ենք մաղթում: Նրա հետ մեր նախորդ զրույցը կարդացեք այստեղ:


×
6,816





