×


Վահան Արծրունու ընտանիքը

«Երանության մեջ եմ»՝ Վահան Արծրունին երրորդ անգամ հայր է դարձել

Կոմպոզիտոր, երգիչ Վահան Արծրունին եւ թատերագետ, արձակագիր Անուշ Ասլիբեկյանը երրորդ անգամ ծնողներ են դարձել: Նրանց որդին՝ Լեոն, լույս աշխարհ է եկել փետրվարի 6-ին: Երաժշտի խոսքով՝  նորածին տղային այդպես են անվանակոչել Բյուզանդիայի կայսր Լեո 5-րդ Արծրունու պատվին:

«Զգացողություններս այնպիսին են, ինչպես բոլոր ծնողների դեպքում, այսինքն՝ երանության մեջ եմ, յոթերորդ երկնքում ու միայն լավ բաների մասին եմ մտածում: Մի շատ չափազանցված ուրախություն»,- BRAVO.am-ի հետ զրույցում անկեղծացավ Վահան Արծրունին:

Վահան Արծրունին եւ Անուշ Ասլիբեկյանը


Նա նաեւ պատմեց, որ իրենց մյուս երեխաները՝ 6-ամյա Անաիսն ու 5-ամյա Անդրեասն էլ են երկար սպասել եղբորը, նույնիսկ նրա անվան ընտրությունը ողջ ընտանիքով են կայացրել.«Այնպես որ, նրանք պատրաստ էին, սպասում էին ու հիմա մեզ հետ վայելում են փոքր բալիկի ներկայությունն ընտանիքում»:

Երաժշտի խոսքով՝ եթե Աստված կամենա, էլի երեխաներ կունենան.«Ամեն ինչ Աստծո ձեռքերում է, մենք ընդամենը միջնորդում ենք:)»,- նկատեց նա:

Անուշ Ասլիբեկյանը՝ երեխաների հետ


Լեո Արծրունին մայրիկի հետ արդեն տանն է եւ վայելում է ընտանիքի անդամների, հարազատների սերն ու ջերմությունը:  BRAVO.am-ը նրան եւ բոլոր փոքրիկներին անհոգ մանկություն է մաղթում:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Վահան Արծրունու արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին