Ելենա Վարդանյանն առաջին անգամ մայրացել է։ Այսօր՝ փետրվարի 2-ին, լույս աշխարհ է եկել Ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհու առաջնեկը։
«Մարգարյան» ծննդատանը գտնվող մայրիկը BRAVO.am-ի հետ հեռախոսազրույցում հայտնել է, որ որդուն անվանել են Ալեքսանդր.«Ես ու ամուսինս համաձայնության եկանք, քանի որ երկուսս էլ սիրում ենք այդ անունը: Առողջ ու գեղեցիկ տղա ունեմ։ Ինձ լավ եմ զգում, հարազատներս կողքիս են, շնորհակալ եմ մանկաբարձ-գինեկոլոգ Նատալյա Տեր-Գեւորկովային»։
BRAVO.am-ը շնորհավորում է Ելենա Վարդանյանին՝ նրա առաջնեկին ու բոլոր փոքրիկներին մաղթելով առողջ ու անհոգ մանկություն։
BRAVO.am


×
9,359





