×


Հասմիկ Կարապետյանը

«Իմ բանաձեւը ինքս ինձ սիրելն է». Հասմիկ Կարապետյան

Գեղեցիկ սեռի տոնական մեկամսյակի շրջանակում BRAVO.am-ը շարունակում է բլից-զրույցները հայտնի հայուհիների հետ: Այս անգամ մեր հարցերին պատասխանել է Հասմիկ Կարապետյանը: Պարզել ենք, թե երգչուհու կարծիքով՝ որոնք են կնոջ լավագույն հատկանիշները, եւ որն է իր գեղեցկության բանաձեւը:

Կին լինելը հրաշք է:

Հայ կին լինելը՝ կրկնակի հրաշք:):

Կանանց տոնը ծաղիկներով լի օր է:

Մեկամսյակի կապակցությամբ առաջին հերթին շնորհավորում եմ մայրիկիս ու քույրիկիս:

Ինձ էլ առաջինն ամուսինս՝ Շանթն է շնորհավորում:

Հասմիկ Կարապետյանն՝ ամուսնու հետ


Տոնական նվերներ հիմա էլ ոչ ոքի համար չեմ գնում. թող տղամարդիկ մտածեն նվերներ պատրաստելու մասին:

Կինը պետք է միշտ փայլի երջանկությունից:

Գեղեցկության իմ բանաձեւն ինքս ինձ սիրելն է:

Կինը երբեք չպետք է տխրի:

Կնոջ լավագույն երեք հատկանիշներն են՝ խելքը, կանացիությունն ու իմաստությունը:

Կինը երջանիկ է, երբ սիրված է, սիրում է ու իր սիրելի գործով է զբաղվում:

Եթե տղամարդ լինեի, կլինեի բրուտալ:):

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները` Հասմիկ Կարապետյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին