×


«Իմ չիրականացած սերն արդեն իրականություն է». Ռոզի Ավետիսովա

Ռոզի Ավետիսովան ընդգրկվել է Երեւանի Կամերային թատրոնի դերասանական կազմում: Սիրելի աշխատանքին անցնելու մանրամասները դերասանուհին վստահել է BRAVO.am-ին, նաեւ խոսել սերիալային նոր դերի մասին:

«Հրավեր չի եղել: Ինքս եմ դիմել նախորդ տարի, եւ ի ուրախություն ինձ` Լուսինե Երնջակյանը չմերժեց»,-նշել է Ռոզին եւ հավելել, որ փորձերին սկսել է մասնակցել այս ամսվանից:

Կամերային թատրոնի դերասանուհիները


Նրա խոսքով՝ թատրոնն իր չիրականացած սերն էր, որն այլեւս իրականություն է. «Թե ինչո՞ւ Կամերային, որովհետեւ, իմ կարծիքով, այն ամենակտիվ եւ ակտուալ թատրոնն է Երեւանում, իր ուղվածությունն ունի, ինչն էլ ինձ համար ավելի հետաքրքիր է դարձնում այն: Ուրախալի է նաեւ, որ ներսում ջերմ եւ առողջ մթնոլորտ է տիրում»:

Ռոզին վստահ է՝ առաջիկայում բեմից նոր կերպով կներկայանա հանդիսատեսին. «Կփորձեմ ամեն ինչ անել, որ ե՛ւ թատրոնը, ե՛ւ հանդիսատեսը դժգոհ չմնան»:

Բացի ներկայացումների փորձերը, դերասանուհին այժմ նկարահանվում է նոր՝ «Շահմարի առեղծվածը» հեռուստաֆիլմում: Մարմնավորում է հերոսի կնոջը. «Առաջարկը ստացել եմ ռեժիսոր Արտյոմ Հարությունյանից: Փայլուն խաղընկերներ ունեմ: Ոմանց հետ նախկինում աշխատել եմ եւ շատ ուրախ եմ կրկին հանդիպել նկարահանման հրապարակում»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Ռոզիի արխիվից եւ Հակոբ Քալաշյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW