×


Նարեկ Հայկազյանը եւ Ծովինար Մարտիրոսյանը

«Կինը երբեք թող չասի` երբեք». Ծովինար Մարտիրոսյան

Գեղեցիկ սեռի տոնական մեկամսյակի շրջանակում BRAVO.am-ը շարունակում է բլից-զրույցները հայտնի կանանց հետ: Այս անգամ մեր հարցերին պատասխանել է Ծովինար Մարտիրոսյանը: Պարզել ենք` դերասանուհու կարծիքով երբ է կինն իրեն երջանիկ զգում, եւ թե որոնք են այն հինգ իրերը, որ պետք է անպայման ունենալ:):

Հայ կին լինելը պատասխանատվություն է ու պատիվ:

Քեզ կին զգալ` նշանակում է սիրել ու սիրված լինել:

Մեկամսյակի կապակցությամբ միշտ առաջինն ամուսինս` Նարեկն է ինձ շնորհավորում:

Իսկ ես` մայրիկիս, սկեսուրիս ու մտերիմ ընկերուհուս՝ Լիլիթին:

Տոնական նվերներ գնում եմ ինձ շրջապատող կանանց համար:

Կինը պետք է շատ սիրված լինի:

Ծովինար Մարտիրոսյանի ընտանիքը


Գեղեցկության իմ բանաձեւը
դարձյալ սերն է:):

Կնոջ լավագույն երեք հատկանիշներն են` կանացիությունը, արժանապատվությունն ու աշխատասիրությունը:

Կինը երբեք թող չասի` երբեք:

Հինգ իր, որ կինը պետք է անպայման ունենա, դրանք են` տան բանալիները, հեռախոս, դրամապանակ, շրթներկ եւ ակնոց:

Կնոջ զգեստապահարանը պետք է գեղեցիկ ու գունեղ հագուստներով լեցուն լինի:

Կինը երջանիկ է, երբ առողջ է:

Եթե տղամարդ լինեի… Երբեք չէի ցանկանա տղամարդ լինել:

Տեքստը` Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW