Արմեն Սարգսյանի եւ Նարե Համբարձումյանի ընտանիքը համալրվել է: Այսօր՝ օգոստոսի 19-ին, հաղորդավարուհին ամուսնուն որդի է պարգեւել: 3.60 կգ քաշով եւ 55 սմ հասակով տղային ծնողները Մարկ են անվանակոչել:
BRAVO.am-ի հետ զրույցի ժամանակ երջանիկ հայրիկը դեռ չէր տեսել որդուն. «Նարեի հետ հեռախոսով եմ զրուցել, ինքն ու մեր Մարկն իրենց լավ են զգում: Այժմ էլ նրանց մոտ եմ շտապում: Զգացողություններիս մասին կդժվարանամ խոսել, միայն կասեմ, որ շատ երջանիկ եմ»:
Արմեն Սարգսյանը եւ Նարե Համբարձումյանը
Արմենը հայտնել է նաեւ, որ երեք օրից կինն ու որդին տանը կլինեն:
BRAVO.am-ը առողջ եւ անհոգ մանկություն է ցանկանում Մարկին ու աշխարհի բոլոր փոքրիկներին:
Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները` Գոհար Գաբրիելյանի եւ Նարեի անձնական արխիվից


×
5,428





