Ամերիկաբնակ հաղորդավարուհի Լիլի Ավագյանը նոր ֆոտոշարք ունի, որն էլ առաջինը տրամադրել է BRAVO.am-ին: Դասական ոճի լուսանկարների հեղինակը Լիանա Գրիգորյանն է, ինչպես Լիլին է նշել, գաղափարը հենց լուսանկարչինն է:
«Սա մեր առաջին, բայց համոզված եմ՝ ոչ վերջին համագործակցությունն է: Համաձայնեցի՝ չիմանալով գլխիս գալիքը: Վայրը նույնպես ինքն է ընտրել. Լոս Անջելեսից մոտ երկու ժամ հեռավորության վրա ժայռոտ տեղանք կա, որտեղ այդ օրը աննկարագրելի ցուրտ էր: Մոտ երկու ժամ սառեցի ու փորձեցի բարձրակրունկներով քայլել քարերի, ժայռաբեկորների վրայով: Ինչեր չեն անի կանայք՝ հանուն գեղեցիկի կերտման:)»,- ասել է նա՝ հավելելով, որ արդյունքը գերազանցել է իր սպասելիքները:
Լիլի Ավագյանը
Լիլիի փոխանցմամբ՝ նոր լուսանկարների մասին միայն դրական կարծիքներ է լսել. «Դե, ուշադրությունից չեմ բողոքում: Հետեւորդներս կրկին գովեստի խոսքերի արժանացրին»:
Խոսելով այս շրջանում իր զբաղվածությունից՝ հաղորդավարուհին նշել է, որ շարունակում է համագործակցել «USArmenia»-ի հետ.«Նոր նախագծի վրա եմ աշխատում. հեռուստանովել է, որի իրականացումն ինձ է վստահված: Անկեղծ ասած՝ սերիալարտադրությունն ինձ համար բոլորովին անծանոթ երեւույթ էր, բայց քանի որ սովոր եմ իմ տունը համարող հեռուստաընկերության՝ ինձ հանձնվող ծրագրերի իրականացման համար ջանք չխնայել, համոզված եմ՝ այս գործն էլ գլուխ կբերեմ: Ես միշտ ասում եմ որ ինձ համար «չեմ կարող» չկա, կա՝ «չեմ ուզում», իսկ ես ուզում եմ...»,- եզրափակել է նա:
Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Լիանա Գրիգորյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: