×


«Համայակ»-ի շնորհանդեսի եւ այն մասին, թե ինչպես է Սոնան ծիծաղեցրել Գարիկին

Գարիկ Պապոյանն ու Սոնա Ռուբենյանը շուրջ չորս տարի է՝ գուսանական եւ ժողովրդական երգերը ներկայացնում են նորովի մշակմամբ եւ ժամանակակից գործիքավորմամբ: Վերջերս խումբը հանդես է գալիս նաեւ դրանց հիման վրա նկարահանված տեսահոլովակներով: BRAVO.am-ը երեկ ներկա է եղել «Համայակ» երգի քավեր տարբերակի տեսահոլովակի շնորհանդեսին, լուսանկարել ընթացքը եւ զրուցել արտիստների հետ:

«Համայակ» երգի տեսահոլովակի շնորհանդեսին


Գարիկը նշեց, որ այս անգամ ընտրել են «Համայակը», քանի որ այն արմատապես տարբերվում է նախորդ երկու երգերից՝ «Զնգլ»-ից եւ «Բալենի»-ից, որոնց հիման վրա նկարահանել էին տեսահոլովակներ.

««Համայակը» մեր երգացանկի էլեկտրո-ֆոլկ ժանրի քավեր է, եւ կարծում եմ՝ հոլովակի գաղափարը, որը վաղուց կար, համապատասխանում էր հենց այս երգին: Մի պատճառ եւս կառանձացեմ, թե ինչու հենց «Համայակը». մենք պլանավորում ենք մեր երգացանկի ընդգծված բոլոր երգերի հիման վրա նկարահանել հոլովակներ, իսկ «Համայակը» դրանց շարքից է»:

Դավիթ Պարոնիկյանը


Տեսահոլովակի գաղափարը Գարիկ Պապոյանինն է եղել, սակայն, ինչպես նշեց, այն լավագույնս իրագործել եւ հումորն էկրանից նրբորեն փոխանցել է ռեժիսոր Արման Սարգսյանը: Խենթ կերպարների հագուստների նկարիչը Լուսինե Սարգսյանն է, ով նաեւ նախագծել է բոլոր դեկորներն ու ատրիբուտները, որ օգտագործված են՝ գաղափարն ամենավառ կերպով էկրանավորելու համար:

Նկարահանման հրապարակում բոլորին զարմացրել է ոչ միայն Սոնա Ռուբենյանի թաքնված դերասանական տաղանդը, այլեւ հոլովակում նկարահանված տատիկների ու պապիկների ինքնաբուխ էներգետիկ պարերը:

Սոնա Ռուբենյանը


«Քանի որ ես հումորի ասպարեզից եմ եկել դեպի երաժշտություն, չէի զարմացնի իմ խաղով, բայց այն նվիրումը, որ Սոնան էր ներդրել՝ կերպարը լավագույնս ստանալու համար, իսկապես շատ զարմանալի էր. շատ եմ ծիծաղել: Նաեւ ուզում եմ անդրադառնալ հոլովակում ընդգրկված տարեց մարդկանց էներգիային. պարուսույցը Սոնա Եսայանն էր, ով ոգեւորում էր նրանց՝ մինչեւ ուշ գիշեր նույն էներգիայով պարելու, երգելու: Սկզբում մեծ ռիսկ էր թվում աշխատել տատիկների, պապիկների հետ. մտածում էիք՝ կհոգնեն, չենք կարողանա երկրորդ անգամ նկարել եւ այլն, բայց նման խնդիր չենք ունեցել, ու իսկապես ուրախ եմ, որ հենց նրանք նկարահանվեցին «Համայակ» երգի հոլովակում»,- ամփոփեց Գարիկը:

Տեքստը` Էլեն Աղաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport