×


«Հենց տորթի մոտ որոշեց հանել շորերը… :)». Էմմա Ասատրյանի որդու արկածները տարեդարձին

Էմմա Ասատրյանի եւ Էմանուել Հովհաննիսյանի որդին՝ Անրին, 3 տարեկան է: Երգչուհին BRAVO.am-ին պատմել է, որ փոքրիկը տարեդարձի օրը փոքր-ինչ վատառողջ է եղել, եւ խնջույքը նրա սիրելի մանկապարտեզում իրականացրել են օրեր անց:


«Ծննդյան օրը նա անցկացրեց շատ մտերմիկ միջավայրում՝ տատիկի, պապիկի եւ, իհարկե, փոքրիկ ու անսահման սիրելի քեռու՝ Արթուրիկի հետ: Ռեստորանում նշելուց հետո նաեւ մի լավ զբոսնեցինք: Ի դեպ, նախորդ օրն էլ տորթը միասին պատրաստեցինք. դա Անրիի համար մի կարեւոր եւ անչափ սիրելի արարողակարգ է:)»,-պատմել է Էմման:

Էմանուել Հովհաննիսյանը՝ որդու հետ



Իսկ մանկապարտեզում տղան անմոռանալի օր է անցկացրել ընկերների հետ.«Այս տարի խնջույքի թեման օդապարիկներն էին, տորթի վրայի հերոսն էլ տղաս էր՝ իր գանգուր մազերով՝ օդապարիկի մեջ: Անրիի հետ էինք պատրաստել օդապարիկը, որը դրված էր մի անկյունում՝ հատուկ լուսանկարվելու համար, իսկ վերջում միասին երազանք գրեցինք, կապեցինք փուչիկներին ու բաց թողեցինք դեպի կապույտ երկինք»:


Պարզվում է՝ այս տարեդարձին փոքրիկ Անրին ինքնուրույն է որոշումներ կայացրել: «Մաշային եւ արջուկին շատ է սիրում, ու վաղուց հարցուփորձ էի անում՝ Մաշան արջուկի հետ գա՞ն ծնունդին, եւ, բնականաբար, ասում էր՝ «Այո՜, մամա, այո՜»: Բայց վերջին 2 շաբաթվա մեջ կտրուկ եւ հստակ փոխվեց նրա որոշումը, եւ ցանկալի հյուրեր դարձան Միկի եւ Մինի մաուսները:): Անչափ սպասում էր հանդիպմանը, 2-3 օր ասում էր, որ Միկի Մաուսը գալու է իր տարեդարձին:)»,-պատմել է երգչուհին եւ ավելացրել, որ սա միակ փոփոխությունը չի եղել.«Սիրում եմ ամեն ինչ նախօրոք պատրաստել, նաեւ հագուստը, այն էլ վերջին պահին ասաց, թե չի ուզում դա հագնել: Ի դեպ, անգամ դա էինք միասին գնել, եւ ասել էր, թե՝ «Մամա, սիրուն ա շատ»: Եվ շուրջ 20 րոպե լուսանկարիչը, հյուրերը, մկնիկները սպասում էին, որ Անրին մանկապարտեզի 2-րդ հարկից իջնի, իսկ նա հագնվել էր եւ վերջին պահին ասել՝ լավը չի, չի սազում: Չէր իջնում, ես բարձրացա, մի կերպ համոզեցի, բայց հենց տորթի մոտ որոշեց հանել շորերը, հագավ իր ջինսե տաբատն ու մյուս վերնաշապիկը:)»:

Անրիի տարեդարձին



Էմմայի խոսքով՝ որդու երազանքը միասին են գրել եւ երկինք ուղարկել.«Միակ, ամենամեծ երազանքս է, որ Աստված պահապան լինի իրեն: Դրանից ավելի մարդուն էլ ի՞նչ է պետք»:

Էմմա Ասատրյանը՝ որդու հետ



Ծնողներն Անրիին նվիրել են այն, ինչ վաղուց էր ցանկանում.«Մե՜ծ բեռնատար, որ ուզում էր, եւ որի վրա ինքն էլ կարող է նստել, փաթեթավորեցի, շա՜տ փուչիկներով զարդարեցի իր սենյակը, որ առավոտյան արթնանա, ու ես ու ամուսինս պիտի տորթով ու մոմերով շնորհավորենք իրեն: Առավոտյան նրա ոգեւորությունն ու երջանկությունը մի կյանք արժեին»:


Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/

Լուսանկարները տրամադրել է Էմմա Ասատրյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport