Հեռուստամեկնաբան Արտյոմ Կարապետյանն ու Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիական թատրոնի դերասանուհի Յուլիա Ֆինկը ծնողներ են դարձել: Լույս աշխարհ են եկել նրանց երկվորյակ որդիները:
Ծնողները փոքրիկներին անվանակոչել են Մուշեղ` ի պատիվ Արտյոմի հայրիկի, եւ Լեո: «Որոշեցինք` երբ ծնվեն, կնայենք նրանց ու կզգանք, թե ում որ անունը տանք: Բառերով չեմ կարող նկարագրել ապրումներս, զգացողություններս: Երկար սպասված բալիկներ են»,- BRAVO.am-ին ասել է դերասանուհին եւ հավելել, որ որդիների ծնունդը 180 աստիճանով փոխել է իրենց կյանքը:
Յուլիան ցանկանում է, որ բոլորը զգան ծնող դառնալու բերկրանքը: Ինչպես նշել է` իրենց ընտանիքը լիարժեք դարձավ:
BRAVO.am-ը Մուշեղին, Լեոյին եւ աշխարհի բոլոր երեխաներին մաղթում է առողջ ու անհոգ մանկություն:
Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Յուլիա Ֆինկի ֆեյսբուքյան էջից


×
16,334





