×


«Միգուցե ճակատագրական առաջարկ լինի». Սիսիան Սեփանյան

«Էլենի օրագիրը» սերիալի ավարտից հետո Սիսիան Սեփանյանն առայժմ որեւէ հեռուստանախագծում ընդգրկված չէ: Չի՞ ունեցել արդյոք առաջարկներ, որո՞նք են առաջիկա պլանները, նաեւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք դերասանի հետ:

«Իհարկե, եղել են առաջարկներ, որոնք մերժել եմ նախ եւ առաջ կերպարները չհավանելու պատճառով, բացի այդ, արդեն բավական ժամանակ էր, ինչ անդադար նկարահանվում էի: Կարծում եմ՝ այս դադարը պետք չի խախտել անիմաստ առաջարկներով, քանի որ միգուցե շատ հետաքրքիր ու ճակատագրական առաջարկ լինի: Դադար ամեն դեպքում պետք է, բայց ոչ թե նախորդ կերպարին մոռանալու համար, այլ ստեղծագործական մտքին հանգստություն տալու նպատակով, քանի որ նոր կերպարները միշտ սպասում են քեզ»,-նշել է Սիսիանը:

Սիսիան Սեփանյանը


Նա շարունակելու է մնալ ոլորտում, ասում է՝ դերասանությունն իր էությունն է ու մասնագիտությունը, առանց որի ուղղակի անհնար է։

Սիսիանից հետաքրքրվել ենք՝ որքանով է համամիտ այն մտքի հետ, որ սերիալներում չնկարահանվելու դեպքում դերասանին մոռանում են.«Գիտեք, ցավոք, ինչ-որ չափով կա այդպիսի բան։ Բայց դերասանը պետք է լինի զգոն ու գործընթացի մեջ, այդ դեպքում չեմ կարծում՝ կմոռացվի»։

Սիսիան Սեփանյանը


Նրա խոսքով՝ նորությունները չեն ուշանա.«Ներկա պահին սկսել եմ շատ հետաքրքիր նախագիծ եւ միայն դրանով եմ զբաղվում: Դեռ փակագծերը չեմ ուզում բացել: Այս շրջանում եթե ազատ ժամանակ եմ ունենում, զբաղվում եմ ինքնակրթությամբ»։

Նկարահանումների ավարտից հետո դերասանը հասցրել է նաեւ հանգստի մեկնել, նաեւ շրջել է Հայաստանում:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ BRAVO.am-ի եւ Սիսիանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport