Լյուսի Հայրապետյանը կին-տղամարդ հարաբերություններին վերաբերող իր մոտեցումներով կիսվել է BRAVO.am-ի հետ: Պատասխանելով մեր սիրային բլից հարցերին՝ մոդել-հաղորդավարուհին նշել է՝ ինչն է կարեւորում տղամարդու արտաքինում, սիրած էակի կողքին արթնանալն ինչ զգացողություն է, եւ ոչ միայն:
Սերը լավ բան է:
Սիրել՝ նշանակում է պատրաստ լինել ամեն ինչի:
Կան սերեր առաջին հայացքից:
Սիրահարվածները նման են հիմարների, չէ բայց լուրջ:):
Սիրո իմ եղանակն ամենաթեժն է:
Լյուսի Հայրապետյանը
Տղամարդու արտաքինում ինձ կարող են գրավել մեծ ափերով ամուր ձեռքերը, զուսպ հայացքը, դնչի, թշիկների փոսիկները:):
Վանել՝ կանացիությունը:
Տղամարդը պետք է լինի տղամարդ ոչ միայն բնությամբ:
Կյանքն առանց սիրո չէր լինի:
Երբ սիրում ես, սիրելիիդ ուղղակի խեղդամահ ես անում սիրովդ:
Լյուսի Հայրապետյանը
Հանուն սիրո պատրաստ եմ եղել ներել դավաճանություն:
Չգիտեմ՝ ինչ մասնագիտություն կունենա իմ ապագա ամուսինը: Ապագան է:):
Սիրած էակի կողքին արթնանալը… Օ՜, նորից քնելու ցանկություն է:
Սերը վառ գույն ունի:
Մինչ ամուսնանալը պետք է միասին ապրել:
Իմ առաջին համբույրը նման էր ձմեռային ցուրտ երեկոյի:
Շուտ ամուսնանալ՝ նշանակում է շուտ մայրանալ, ջահել մամա լինել, իսկական սեր այդպես էլ չհամտեսել (կա մեծ հավանականություն):
Լյուսի Հայրապետյանը
Առաջին ժամադրությունը պետք է լինի… Այո, պետք է լինի:):
Երբ սիրում ես, պետք է պատրաստ լինես երեկոյան շուտ գնալ տուն, հեռախոսդ միշտ հասանելի պահել, աղջիկներով ուշ-ուշ հավաքվել ու «տժժժը» չսկսած լքել նրանց:):
Տղաներին դուր է գալիս իմ… Այ, դա թող ասեն տղաները: Տղանե՞ր:
Կամուսնանամ, եթե հասկանամ, որ այլ ելք չկա:
Չեմ սիրում տղաների, ովքեր կնոջը վայել «գործերով» են զբաղված, ովքեր ալարում են աշխատել ու պատրաստ են բողոքել, ովքեր օրենքով ընկերդ են, բայց փաստացի ընկերուհիդ:):
Սիրային բլիցը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Լյուսիի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: