Մովսես Երեմյանի կինը՝ Աննա Սիմոնյանը, դարձել է 27 տարեկան: Պարուհին, ով նաեւ նկարահանվել է սերիալներում, BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է, թե ինչպես է անցկացրել ծննդյան տարեդարձի օրը, նաեւ թե ինչ երազանք է մտապահել տորթի մոմերը փչելիս:
«Այս անգամ միայն ամուսնուս հետ եմ նշել: Նա կեսգիշերին անակնկալ մատուցեց, իսկ առավոտյան հրավիրեց քաղաքից դուրս: Գնացինք Դիլիջան: Կատարյալ օր էր. ոչինչ չէի փոխի»,-ասել է նա:
Աննա Սիմոնյանն ու Մովսես Երեմյանը
«Նռան հատիկ» սերիալի դերասանուհին խոստովանել է, որ անցնող տարին փոխել է իր կյանքը.«Վերջապես հասկացա` ինչ է նշանակում, երբ ծնողը մոռանում է ինքն իր մասին ու ամեն հնարավոր պահը բաց չի թողնում՝ զավակի հետ կապված երազանքներ կառուցելու համար»:
Տորթի մոմերը փչելիս Աննան չի մոռացել երազանք պահելու մասին: Ասում է` այն, իհարկե, որդու` Անրիի հետ է կապված, բայց նախընտրում է չբարձրաձայնել:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` զույգի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: