Դերասան, հաղորդավար, շոումեն Գրիշա Աղախանյանը շնորհավորել է BRAVO.am-ին՝ 10-ամյակի կապակցությամբ:
«BRAVO.am-ի հետ արդեն երկար տարիներ է՝ համագործակցում ենք, բազմաթիվ առիթներով հանդիպել ենք ու զրուցել հետաքրքիր թեմաների շուրջ, հետաքրքիր ֆոտոշարքեր իրականացրել: Ընդհանրապես, երբ նորություն եմ ուզում կարդալ մեր գործունեության ոլորտների վերաբերյալ, միանգամից այցելում եմ BRAVO.am եւ ձեր կայքում եմ կարդում: Նույնիսկ ինձ առնչվող տարբեր թեմաների դեպքում BRAVO.am-ից եմ տեղեկատվություն ստանում, երբ անդրադառնում եք որեւէ նոր նախագծի, ներկայացման: Մենք միշտ էլ մտերիմ ենք եղել BRAVO.am-ի հետ, եւ հույս ունեմ՝ համագործակցությունը երկար կշարունակվի»,-նշել է Գրիշա Աղախանյանը:


×
2,277






