×


«Որոշեցինք նրա պատվին անվանակոչել մեր դստերը». Ժոռ Մելոյան

Այն մասին, որ ռեժիսոր Ժոռ Մելոյանն ու Լուսինե Ղազարյանը հունիսի 6-ին ծնողներ են դարձել, BRAVO.am-ը տեղեկացրել է: Նորաթուխ հայրիկն արդեն այսօր մեզ հետ զրույցում կիսվել է զգացողություններով ու հայտնել դստեր անունը:

3 կգ քաշով եւ 49 սմ հասակով լույս աշխարհ եկած փոքրիկին ծնողները տվել են Նարե անունը.«Քանի որ տատիկի անունը ներկայիս ամենանորաձեւ անուններից է, ես ու կինս որոշեցինք նրա պատվին մեր դստերն այդպես անվանակոչել»,- ասել է Ժոռը:

Ժոռ Մելոյանը` կնոջ հետ


Նրանից տեղեկացանք, որ երեխային տեսակցել է վերջինիս ծննդից րոպեներ անց. «Կդժվարանամ խոսել զգացողություններիս մասին: Անսահման երջանիկ եմ: Փառք Աստծո, կինս էլ, երեխաս էլ իրենց լավ են զգում: Նախատեսված օրը տանը կլինեն»,- եզրափակել է նա:

BRAVO.am-ն անհոգ մանկություն է ցանկանում աշխարհի բոլոր բալիկներին:

Տեքստը` Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները` Ժոռ Մելոյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին