×


«Ուրիշ» event by IQOS եւ թվային արկածներ

Տարվա ամենամեծ ու յուրահատուկ երաժշտական միջոցառումը, որն իր հյուրերին իսկական թվային արկածներ էր խոստանում, իրականացավ Motor Yerevan-ի վերափոխված ու նորացված տարածքում՝ միայն IQOS օգտատերերի համար: Վերջիններս հնարավորություն ունեին ականատես լինել տեղացի եւ միջազգային տաղանդավոր արտիստների բազմաբնույթ մեդիա ինստալյացիոն, պարային եւ տեսաձայնային ներկայացումներին: «Ուրիշ event by IQOS» խորագրի ներքո էր անցկացվում միջոցառումը, որին ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը, լուսանկարել է երեկոյի հետաքրքիր ընթացքն ու զրուցել կազմակերպիչների հետ:


Միջոցառման անցկացման վայրը, բովանդակությունը, լուսաձայնային էֆեկտները, հյուրասիրությունը եւ մյուս բոլոր հնարավորություններն այնպես էին մտածված, որ IQOS օգտատերերն իրենց զգային ուրիշ, տարբերվող, ընտրյալ, յուրահատուկ: Նման խորագիր էր կրում նաեւ այն գովազդային արշավը, որը մեկնարկել էր նոր մոդելի՝ IQOS 3 DUO-ի ստեղծման առիթով: Հենց այդ՝ «Դու ուրիշ ես, ես ուրիշ եմ» խորագրով արշավի հանգուցալուծումն էլ հանդիսացավ այս միջոցառումը: Ի դեպ, առանձին հատվածում ներկայացված էր նաեւ IQOS-ի նոր մոդելը, որը կարելի էր տեղում ձեռք բերել, ծանոթանալ կամ փորձարկել:


Նշենք, որ նոր IQOS 3 DUO-ն չի զիջում նախորդ մոդելներին եւ նույնիսկ գերազանցում է մի քանի առավելություններով: Կատարելագործված տեխնոլոգիան հնարավորություն է տալիս երկու սթիքի հաջորդական օգտագործման՝ առանց վերալիցքավորման դադարի: Կոմպակտ բռնիչը լիցքավորվում է IQOS-ի բոլոր այլ մոդելներից ավելի արագ, իսկ սարքի նորաձեւ աքսեսուարների տեսականին դարձել է է՛լ ավելի բազմազան: IQOS 3 DUO-ն թույլ է տալիս զգալ ծխախոտի իսկական համն առանց այրելու եւ արդեն հասանելի է նոր՝ պղնձագույն երանգով:


Մինչ շատերը ծանոթանում էին տարածքին եւ IQOS-ի նոր մոդելին, շփվում էին միմյանց հետ եւ օգտվում խմիչքի ու համեղ ուտեստների հյուրասիրությունից, արհեստական բանականությամբ ստեղծված ձայնը բոլորին հուշեց, որ պետք է տեղափոխվել մեկ այլ հարթակ, որտեղ ներկաներին հետաքրքիր անակնկալ էր սպասվում: Այստեղ նախատեսված պարային եւ տեսաձայնային ներկայացումները բոլորին ուղղորդեցին մի յուրահատուկ ճամփորդության, որտեղ մարդիկ կարող էին տարատեսակ զգացողություններ ապրել՝ հիացմունքից մինչեւ անհանգստություն, ուրախությունից մինչեւ մտածմունքներ ու սպասումներ: Իսկ թվային արկածների ավարտին բոլորին սպասում էին արտասահմանից հրավիրված դիջեյն ու վոկալիստը, որոնք պարային բարձր տրամադրությունն ապահովեցին մինչեւ ուշ գիշեր:


«Մեր նոր արտադրանքը ներկայացնելուց հետո արդեն ժամանակն էր մի այսպիսի լավ միջոցառում կազմակերպել եւ նշել մեր ուրիշ լինելը, շնորհակալություն հայտնել IQOS օգտատերերին եւ միմյանց հաջողություն մաղթել: Քանի որ ցանկություն ունեինք ընդգծել մեր օգտատերերի յուրահատուկ եւ ընտրյալ լինելը, հետեւաբար՝ չէինք կարող ստանդարտ որեւէ փարթի կազմակերպել: Հարկավոր էր տարբերվող ու ինքնատիպ երեկո նախաձեռնել: Արդյունքում ստացանք այն, ինչ այսօր տեսնում եք՝ տեխնոլոգիական նորագույն լուծումներով հագեցած երաժշտական շոու, որը, համոզված ենք, անմոռանալի հիշողություններ է պարգեւելու այսօրվա բոլոր ներկաներին»,- BRAVO.am-ի հետ զրույցում նշեց «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերության մարքեթինգի ղեկավար Լիլիթ Մաթեւոսյանը:


Նա նաեւ հավելեց, որ նման յուրահատուկ ծրագրերը շարունակական են լինելու, եւ առաջիկայում IQOS օգտատերերին նոր ու ավելի մեծ անակնկալներ կմատուցեն:

Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport