×


«Չափազանց լարված ու նոր քայլերով տարի էր». Նաիրա Մովսիսյան

Նաիրա Մովսիսյանի դուստրը` Մարիան, չորս տարեկան է: Թե ինչու աղջնակի համար խնջույք չեն կազմակերպել, եւ որտեղ են նշելու Ամանորը, դերասանուհին պատմել է BRAVO.am-ին` տրամադրելով իրենց նոր լուսանկարները:

«Այս տարի օրակարգս այնքան խառն ու ծանրաբեռնված է, որ չեմ հասցրել երեխայիս համար ծննդյան խնջույք կազմակերպել: Երեկոյան խաղահրապարակ կտանեմ, միասին կզբոսնենք ու այդ կերպ կնշենք: Տորթը նվիրել է իր քեռին՝ Արթուր Հայրապետյանը, ես էլ կօգնեմ երազանք մտապահելու եւ մոմերը փչելու հարցում:): Նրա հետ կապված նպատակներս շատ-շատ են: Ամենակարեւորը՝ ցանկանում եմ, որ առողջ, հաջողակ ու երջանիկ լինի»,- ասել է Նաիրան:

Նաիրա Մովսիսյանը՝ դստեր հետ


Մայր ու աղջիկ արդեն իսկ տոնական մթնոլորտ են ստեղծում տանը.«Այս պահին տոնածառի զարդարման աշխատանքներով ենք զբաղված: Նոր տարին էլ որոշել ենք Հայաստանից դուրս դիմավորել. մորս ու դստերս հետ Վրաստան կգնանք»:

2019 թվականը նրա համար բարդ տարի է եղել.«Չափազանց լարված ու նոր քայլերով տարի էր, մի շարք գործեր եմ սկսել: Վստահ եմ՝ 2020 թվականն իմ ընտանիքի համար կատարյալ է լինելու: Մասնագիտական նորություններ չեմ խոստանում, քանի որ հիմնական ժամանակս տրամադրում եմ իմ նոր բիզնեսի կայացմանը: Կարծում եմ՝ մյուս տարեվերջին հանգիստ կասեմ, որ կարողացա հասնել այն մակարդակին, որ ժամանակիս մեծ մասն ընտանիքիս եմ տրամադրում»,- եզրափակել է նա:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Շուշան Վարդանյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW