×


«Չեմ ժխտի` կար ժամանակ, երբ դրան որոշակի կարեւորություն էի տալիս». Իննա Խոջամիրյանը երկու նոր ֆոտոշարք ունի

Չնայած գերզբաղված առօրյային՝ Իննա Խոջամիրյանը վերջերս ժամանակ է գտել երկու լուսանկարահանման մասնակցելու համար: Ֆոտոշարքերը դերասանուհին տրամադրել է BRAVO.am-ին:

Դրանցից մեկն իրականացվել է Գյումրիում, մյուսը՝ Երեւանում: Երեւանյան ֆոտոշարքի հեղինակը Հրաչն է, ով ավելի հայտնի է Lon ստեղծագործական անվամբ, իսկ Գյումրիինը՝ Ջոնը։ Գաղափարը 2 դեպքում էլ լուսանկարիչներինն է եղել:

Իննա Խոջամիրյանը


«Գեղեցիկ լուսանակրներ, չեմ թաքցնի, սիրում եմ։ Բայց գրաֆիկս ծանր է, մյուս կողմից էլ ալարում եմ:): Լուսանկարիչը պիտի շատ ուժեղ մոտիվացնի, որ տրամադրվենք, աշխատենք ու լավ արդյունք ստանանք»,- պատմել է Իննան:

Երկու լուսանկարչի հետ էլ դերասանուհին աշխատելու փորձ ունեցել է.«Մեր առաջին համագործակցությունը չէր։ Հրաչի հետ առաջին անգամ ամռանն ենք աշխատել, հետաքրքիր ու ընդգծված ոճ ունի: Այս ֆոտոշարքի գաղափարը նույնպես իրենն է: Ջոնի հետ ֆոտոշարքն իրականացրել ենք Գյումրիում. ներկայացմանս օրն առավոտյան ազատ մի քանի ժամ ունեի, պահը բաց չթողեցինք։ Վայրի, ոճի ընտրությունն ինքն է կատարել»,- նշել է նա:

Իննա Խոջամիրյանը


Լուսանկարվու սիրահար Իննայի առաջին ֆոտոշարքի հեղինակն Ամին Ավագյանն է. «Կանանց երեւի թե 20%-ն է, որ լուսանկարվել չի սիրում: Ով էլ ասում է, թե չի սիրում, ամեն դեպքում պետք է նրա հեռախոսի լուսանկարների բաժինը ստուգել:): Ֆոտոշարքերի առաջին քայլերս իմ ամենալավ ընկերներից մեկի՝ Ամին Ավագյանի հետ եմ սկսել։ Նրա ներդրումն իմ լուսանկարչական ճաշակի, հայացքների, գրագետ ու ոչ սիրողական նկարներ ունենալու հարցում անգնահատելի է»։

Դերասանուհու հետ զրուցել ենք նաեւ սոցցանցերում իր ակտիվությունից.«Այդ ակտիվությանը հակասող փաստ պիտի նշեմ՝ ո՛չ սելֆիամոլ եմ, ո՛չ էլ սոցցանցերի հրապարակումներն ու անհրաժեշտ գործողություններն եմ սիրում: Չեմ ժխտի, կար ժամանակ, երբ Instagram-ին եւ այլ սոցցանցերին որոշակի կարեւորություն էի տալիս, բայց հիմա որպես վիրտուալ աշխատանք ու բիզնես եմ դիտարկում։ Հնարավորինս փորձում եմ հետեւել մեկնաբանություններին ու նամակներին, եթե տվյալ մարդիկ կարեւորում են ինձ, ես պարտավոր եմ կարեւորել նրանց եւ արձագանքել»։

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Lon-ի եւ Ջոնի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport