×


«Սուսաննան մայրիկիս երազած հարսն է». Գեւորգ Գրիգորյանն առաջին անգամ խոսում է ապագա կնոջ մասին

Գեւորգ Գրիգորյանի մարմնավորած կերպարը «Պատվից առավել» սերիալում ամենասիրվածներից է այս շրջանում: Դերասանն օրերս նկարահանվել է BRAVO.am-ի նոր ֆոտոշարքում, պատմել է Մուրադի կերպարի մասին, որը, պարզվում է, ճակատագրական է դարձել. հենց նկարահանման հրապարակում է սկսվել Գեւորգի եւ ապագա կնոջ՝ Սուսաննայի սիրո պատմությունը:

- Որոշ ժամանակ առաջ նշել էիք, որ «Եթե գտնեմ քեզ» սերիալում Ձեր դերը վերջինն է: Ինչո՞ւ փոխեցիք որոշումը:
-Պլանավորել էի այս տարվա դեկտեմբերի վերջին Հայաստանից գնալ, բայց մեկ տարի ընկերներիս հետ աշխատելն ինձ լավ գաղափար թվաց: «Պատվից առավել» սերիալի նկարահանող ամբողջ անձնակազմն իմ ընկերներն են:

Գեւորգ Գրիգորյանը


- Մի փոքր պատմեք այս սերիալում Ձեր հոգեբանական բարդ կերպարի մասին:
-Այո, ճիշտ նկատեցիք, հոգեբանորեն բարդ կերպար է: Դեռ մանկուց երեխան մեծանում է տատիկի քարոզած վրեժի մթնոլորտում: Իմ ընկալմամբ՝ կերպարը մարդասպան չէ, կարծում եմ՝ մեղավոր բոլոր կերպարներն իրենց պատիժը կստանան:

-Ձեր ընկերուհին՝ Սուսաննան, Ձեր թիմի կազմում աշխատում է նկարահանման հրապարակում: Նաստասյայի հետ համբույրի տեսարանները խանդի առիթ չե՞ ն դառնում:
-Համբույրները ձեւական են, իրական չեն: Ես ամեն տեսարանից հետո բռնում եմ ընկերուհուս ձեռքն ու ամուր սեղմում: Սուսաննան անընդհատ իմ ուշադրության կենտրոնում է:

Գեւորգ Գրիգորյանը՝ սիրելիի հետ


- Հեռուստադիտողը Ձեզ ու Նաստասյային շարունակում է որպես սիրահար զույգ ընկալել: Նույնիսկ Ձեր եւ Սուսաննայի նկարների տակ մեկնաբանություններ կան, թե լավ աղջիկ է, բայց Դուք Նաստասյայի հետ պետք է լինեք:):
-Կարծում եմ` լավ կլինի` ամեն մարդ իր գործով զբաղվի ու կիսահիմար մտքեր չարտահայտի: Ես անծանոթ մարդ եմ հեռուստադիտողի համար, իրենք միայն իմ կերտած կերպարներն են ճանաչում, բայց ոչ՝ ինձ: Հիմա եթե անծանոթ մեկին մոտենամ ու ասեմ՝ այն աղջիկը քեզ շատ է սազում, ինչպե՞ս կընկալվեմ:

- Նման մեկնաբանությունները բարկացնո՞ւ մ են:
-Իհարկե, բարկացնում են: Ես ջնջում եմ, որքան որ նկատում եմ: Չի կարելի քիթը խոթել ուրիշի անձնական կյանք:

- Ինչպե՞ ս եք ծանոթացել Սուսաննայի հետ:
-Սուսիկին ճանաչում եմ արդեն մոտ 8 տարի՝ ընտանիքիս միջոցով: Բայց մեր հարաբերությունները սկսվել են «Պատվից առավել» սերիալի շրջանակում հանդիպելուց հետո: Սուսաննան մայրիկիս երազած հարսն է:

Գեւորգ Գրիգորյանը


- Ինչպե՞ ս ստացվեց, որ 8 տարի միմյանց ճանաչելուց հետո միայն հիմա հասկացաք այն, որ Սուսաննան հենց այն միակն է:
-Մենք միշտ «դիաստանցիայով» ենք շփվել, իսկ սերիալի շրջանակում ավելի լավ ճանաչեցինք իրար: Մայրիկս ասում էր՝ ինչ ուզում ես, արա, միայն նորից չամուսնանաս: Երբ իմացավ՝ Սուսիկի հետ եմ ուզում ամուսնանալ, շատ ուրախացավ:

- Հանգիստ կյանքը հիմա՞ էլ Ձեզ համար չէ:

-Այո, ես հանգիստ, միապաղաղ կյանք չեմ սիրում: Չեմ կարող երեկոյան գալ տուն ու նստել ֆուտբոլ նայել:

Զրուցեց Մարիամ Խաչատրյանը/Bravo.am/
Լուսանկարները `Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին