×


«Վաղուց ժամանակն է». Աստղիկ Սաֆարյանը՝ համարձակ ֆոտոշարքի եւ անձնական կյանքի մասին

Աստղիկ Սաֆարյանը նոր ֆոտոշարք ունի: Երգչուհու նոր լուսանկարների հեղինակը Գոռ Ռոբերտովիչն է, ում հետ համագործակցելու շատ առիթներ է ունեցել:

«2006 թվականից այս կողմ Գոռի հետ մի շարք ֆոտոշարքեր ենք իրականացրել: Նա որակյալ աչք ունի եւ շատ հմուտ է իր գործում: Հեշտությամբ է կարողանում գտնել սեքսուալության ու մեղմության սահմանը, այդ պատճառով նման ֆոտոշարքը միայն նրան կարող էի վստահել»,- ասել է Աստղիկը:

Աստղիկ Սաֆարյանը


Արդյունքը երգչուհին շատ է հավանել.«Ոճը լուսանկարչինն է, հագուստների ընտրությունն՝ իմը: Հպարտանում եմ, որ բալզակյան տարիքում կարողացել եմ ինձ թույլ տալ ներկայանալ համարձակ ու նրբագեղ կնոջ կերպարում: Փորձել եմ ոգեշնչել շատ կանանց ու ապացուցել, որ թյուր է այն կարծիքը, որ կինը երեսունից հետո կորցնում է իր գրավչությունը: Այն համոզմունքն ունեմ, որ ցանկության դեպքում կարելի է ամեն տարիքում էլ խնամված ու գրավիչ տեսք ունենալ»:

Աստղիկը նաեւ հավելել է.«Աշխատանքն այնպես է արվել, որ կերպարը լինի նրբագեղ ու գրավիչ, լինի համարձակ, բայց ոչ երբեք՝ վուլգար: Կարծում եմ՝ վուլգար միտք ու աչք ունեցողն ամենանրբագեղ նկարի մեջ էլ միայն վուլգարը կտեսնի, իսկ երբ ունենում ես զարգացած ու կիրթ աչք , ապա նման աշխատանքներում տեսնում ես արվեստը»:

Աստղիկ Սաֆարյանը


Երգչուհին նորություններ է խոստանում.«Վերջերս նոր տեսահոլովակ եմ նկարահանել, այն շուտով կներկայացնեմ իմ երկրպագուներին, նաեւ նոր երգերի ստեղծման վրա եմ աշխատում, նոր ծրագրով ակումբային համերգներ էլ կլինեն»:

Խոսել ենք նաեւ անձնականում սպասվող փոփոխությունների մասին.«Վաղուց ժամանակն է անձնական կյանքս դասավորելուն ժամանակ տրամադրել:)»,-նշել է Աստղիկը:

Տեքստը` Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները` Գոռ Ռեբերտովիչի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW