Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած երգչուհի, դերասանուհի Արեւիկ Անանյանը 10 տարի բացակայությունից հետո առաջին անգամ Հայաստանում է: Նա BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, թե ինչն է իրեն հայրենիք բերել.«Տնից հեռու ապրելը հեշտ բան չէ: Բոլորին շատ եմ կարոտում, հատկապես՝ մորս ու եղբորս. նրանց կարոտն է ինձ կրկին այստեղ բերել»:
Ըստ Արեւիկի՝ Երեւանն էլ ավելի է գեղեցկացել.«Մեր քաղաքը ոչ միայն գեղեցիկ շինություններով ու հաճելի զարդարանքներով է գեղեցկացել, այլ նաեւ իր սերնդով: Շատ լավ երիտասարդություն ունենք՝ խելացի, ակտիվ ու համարձակ»:
Արեւիկ Անանյանը
Երգչուհին փորձում է հնարավորինս շատ ժամանակ անցկացնել ընտանիքի կողքին. «Ցավոք սրտի, ժամանակս շատ սուղ է, եւ չեմ հասցրել ընկերներիցս շատերի հետ հանդիպել: Քաղաքում էլ շատ շրջելու ժամանակ չի լինում, օրվաս մեծ մասը մորս հետ եմ անցկացնում»,- եզրափակել է նա:
Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Լիանա Գրիգորյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: