Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Դավիթ Մանոյանի եւ Շուշան Նազարյանի ընտանիքում ծնվել է երկրորդ երեխան։
Ծնողները փոքրիկին Աբել են անվանել: Տղան լույս աշխարհ է եկել մարտի 6-ին։ Ուրախալի լուրն այսօր որդու հետ համատեղ լուսանկարով հայտնել է Մանոյանը։
Լուսանկարը՝ instagram.com/davidmanoyan
«4,09 կգ, 54 սմ։ Բարի գալուստ աշխարհ։ Քեզ շատ ենք սիրում, Աբել»,- գրել է նա։
Մանոյանի եւ Նազարյանի ավագ որդին՝ Դանիելը, 5 տարեկան է։


×
219





