«Երեւան Մոլ» առեւտրի կենտրոնում այսուհետ կարելի է ոչ միայն շահավետ գնումներ կատարել, այլեւ հաճելի ժամանակ անցկացնել երեւանյան գողտրիկ մթնոլորտում: Հավատարիմ մնալով իր նորարարական եւ առաջադեմ ռազմավարությանը՝ «Երեւան Մոլը» ձեռնարկել է ինքնատիպ նոր նախագիծ՝ «Երեւան Գելըրի» (Yerevan Gallery) առեւտրաժամանցային կոնցեպտը: Այն իրենից ներկայացնում է հին Երեւանի կոլորիտային փողոց, որտեղ ճարտարապետական եւ դիզայներական լուծումները խորհրդանշում են մեր մայրաքաղաքի ջերմ շունչն ու տաքուկ միջավայրը: Այսպիսով, «Երեւան Մոլը» ձեւավորում է ժամանցի եւ շոփինգի նոր մշակույթ: Նախագծի շնորհանդեսին երեկ ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը:
«Yerevan Gallery»-ի բացմանը
Տոնական միջոցառման մեկնարկին նախ «Երեւան Մոլ»-ի մարքեթինգի տնօրեն Շուշան Ավագիմյանը եւ նախագծի ճարտարապետ Արտակ Կնյազյանը կտրեցին կարմիր ժապավենը եւ հյուրերին ուղեկցեցին «Yerevan Gallery» նոր սրահ: Այստեղ տեղի ունեցավա հայկական գաթայի, փախլավայի, հալվայի, կոմպոտի եւ ձմերուկի համեղ հյուրասիրություն, իսկ մի անկյունում էլ հնչում էր ջազային երաժշտություն` «Ավետ» բենդի եւ «Կարաբալա»-ի կատարմամբ: Քիչ ավելի ուշ նրանց միացավ նաեւ Հայաստանի ազգային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ:
«Yerevan Gallery»-ի բացմանը
Երեւանյան այս հաճելի մթնոլորտում էլ ծանոթացանք նախագծի բոլոր մանրամասներին: «Արխանգել» ճարտարապետական ընկերության տնօրեն Արտակ Կնյազյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նախագծի գաղափարը երկար ժամանակ խմորումների մեջ է եղել: Համարել են, որ այն ռիսկային քայլ է, բայց որոշել են գործի անցնել՝ կոտրելով բոլոր կարծրատիպերը կապված առեւտրի կենտրոնների ձեւաչափի հետ.«Ստեղծել ենք մի անկյուն, որտեղ մարդիկ այցելելով, կհայտնվեն փոքր Երեւանում: Մենք չենք կրկնել որեւիցե փողոց ամբողջությամբ: Մենք ստացել ենք երեւանյան փողոցի մթնոլորտ, որտեղ խանութների փոխարեն առաջին պլանում են ճարտարապետական դետալների համադրությունը եւ դիզայներական նոր լուծումները»:
«Yerevan Gallery»-ի բացմանը
Նշենք, որ երեւանյան այս փոքրիկ անկյունում հմտորեն համադրված են հինն ու նորը, ավանդականն ու ժամանակակիցը: Շատրվանը, քաղաքային նստարանները, քարե սալիկները, տուֆակերտ պատերը եւ ճարտարապետական այլ դետալներ յուրօրինակ հանգիստ են պարգեւում յուրաքանչյուր այցելուի: Այստեղ ներկայացված է հագուստի եւ աքսեսուարների մոտ 15 խանութ-սրահ, ինչպես նաեւ քաղաքային մի սրճարան, որտեղ կարելի է պարզապես նստել ու վայելել հանգիստը շոփինգից հետո:
«Yerevan Gallery»-ի բացմանը
«Երեւան Մոլ» առեւտրաժամանցային կենտրոնի մարքեթինգի տնօրեն Շուշան Ավագիմյանն էլ իր հերթին նշեց, որ նախագիծը մշակվել է դեռեւս մեկուկես տարի առաջ, եւ այն իրենց անակնկալն է մայրաքաղաք Երեւանի հիմնադրման 2800-ամյակի առթիվ.««Yerevan Gallery»-ն նախադեպը չունեցող կոնցեպտ է, որտեղ մարդիկ կարող են կտրվել իրենց առօրյա հոգսերից: Այստեղ ներկայացված խանութ-սրահները պատահական չեն ընտրված. մենք ուսումնասիրել ենք մեր հաճախորդների պահանջարկը եւ հասկացել, թե ինչ խանութներ են պակասում մոլում: Կարող եմ առանձնացնել «Վերնիսաժ»-ի կոնցեպտը, որն ուղիղ ձեւով կապվում է հին Երեւանի կոլորիտային մթնոլորտի հետ ու ներկայացված է նաեւ այստեղ: Բոլորը բրենդային խանութներ են, որոնք երկար ժամանակ պակասում էին մոլին»:
«Yerevan Gallery»-ի բացմանը
Հիշեցնենք, որ «Երեւան Մոլ»-ը, հետեւելով «Միշտ շարժման մեջ» կարգախոսին, վերջերս գործարկեց նաեւ Հայաստանի մոլային շուկայում եզակի համարվող մեքենաների կայանման անհատական ծառայությունը, ինչպես նաեւ մոլից տուն առաքման եւ անձնական ոճաբանի ծառայությունները: Իսկ մոլի տարածքում հաճախորդների տեղաշարժն ավելի հեշտ դարձնելու նպատակով դեռ ամռանը «Երեւան Մոլը» տեղադրել էր էլեկտրոնային տերմինալ, որի միջոցով հեշտությամբ կարելի է գտնել նախընտրած բրենդի խանութ-սրահը, ծանոթանալ մոլում գործող զեղչերին ու ակցիաներին, «ԿինոՊարկ»-ի ֆիլմացանկին եւ ստուգել «Երեւան Մոլ» նվեր-քարտի բալանսը: Այնպես որ, շտապեք «Երեւան Մոլ»՝ բազմաթիվ նորություններին ծանոթանալու եւ հաճելի ժամանակ անցկացնելու:):
Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: