Լեհաստանի Գլիվիցե քաղաքում քիչ առաջ ավարտվեց «Մանկական Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթը, որում Հայաստանը ներկայացնում էր 12-ամյա Կարինա Իգնատյանն՝ իր «Colors of Your Dream» երգով:
Այս տարի հաղթանակի համար պայքարում էր 19 երկրի ներկայացուցիչ, իսկ մրցույթի հաղթողը որոշվեց ազգային ժյուրիների եւ հեռուստադիտողների քվեարկության արդյունքում՝ 50/50 հարաբերակցությամբ:
Բ«Մանկական Եվրատեսիլ 2019»-ի հաղթող դարձավ Լեհաստանի ներկայացուցիչը` 278 միավորով: Երկրորդ հորիզոնականում է Ղազախստանի պատվիրակը՝ 227 միավորով, իսկ առաջատարների եռյակը եզրափակում է Իսպանիայի մասնակիցը՝ 212 միավորով:
Հայաստանի պատվիրակը՝ Կարինան, 115 միավորով զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը:
BRAVO.am


×
13,058





