×


«Առանց իմ ամուսնու կկործանվեմ». Նարինե Մկրտումյան

Նարինե Մկրտումյանի եւ Արթուր Ոսկանյանի ընտանիքը 12 տարեկան է: Թե համատեղ ինչպիսի տարիներ են անցկացրել, ինչպես են նշել հոբելյանը, երգչուհին պատմել է BRAVO.am-ին:

«Այս տարի ես աշխատանքի վայրում եմ տոնել՝ իմ ընկերների հետ, նա էլ իր ընկերների հետ է նշել, իսկ երբ երեկոյան տուն եկանք, մեր երեխաներն անակնկալ մատուցեցին. մոմեր, տորթ, երաժշտություն միացրին եւ մեզ ուղեկցեցին հյուրասենյակ: Շնորհավորեցին, եւ շատ լավ երեկո անցկացրինք»,-ասել է Նարինեն:

Նարինե Մկրտումյանն՝ ամուսնու հետ


Զույգն ամուսնության օրը հիշել է առաջին հանդիպումը.«Երգչուհի, դերասանուհի Քնարիկ Զաքարյանենց տանն էինք, նրա հարազատ եղբոր տարեդարձին էինք հրավիրված, հետո եկավ Արթուրը, մեր հայացքները խաչվեցին, ու դրանից վեց ամիս անց ամուսնացանք»:

Խոսելով ընտանիքի մասին՝ Նարինեն ասել է.«Ամուսինս երբ գալիս է աշխատանքից, ես եմ գնում: Երեւի կարոտում ենք իրար, դրա համար էլ մեր ընտանիքը կայուն է: Նաեւ հարգում ենք միմյանց մասնագիտությունը, միասին ենք որոշում կայացնում, մի ընդհանուր գաղափարի ենք գալիս: Դժվարություններ շատ են եղել, բայց վերջին 8-9 տարիների ընթացքում բաժանվելու մասին չենք մտածել: Դա հիմնականում սկզբում է լինում, երբ բնավորությունները տարբեր են, մինչեւ մարդիկ հարմարվում են իրար: Վստահեցնում եմ, որ այս կյանքում ամեն ինչ կարելի է ներել՝ հանուն ընտանիքի, երեխաների եւ հանուն այն սիրո, որը կա եւ շարունակական է: Ես առանց իմ ընտանիքի չեմ կարող, առանց իմ ամուսնու չեմ կարող ապրել, ուղղակի կկործանվեմ»:

Նարինե Մկրտումյանն՝ ամուսնու հետ


Նարինեն եւ Արթուրն արդեն 11 տարի է՝ առանձին են ապրում.«Մեծ եւ աղմկոտ ընտանիք եմ սիրում: Կյանքի իմաստն ընկերների հետ հանդիպումների, տանը հավաքույթներ անելու, հյուրընկալության մեջ է: Էլի շատ հյուրեր ենք ունենում, բայց երբ ընտանիքը մեծ է լինում, աժիոտաժն ավելի է լինում: Ամուսնուս ծնողներին շատ սիրում ու հարգում եմ, պատրաստ եմ ապրել նրանց հետ, բայց պայմաններից ելնելով չէինք կարող»,-եզրափակել է երգչուհին:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Նարինեի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին