×


«Դուստրս որքան թույլ է տալիս, այնքան էլ քնում եմ:)». Նառա Թումասյան

BRAVO.am-ը պատմել է, որ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհի Նառա Թումասյանը մայր է դարձել: Փոքրիկ Եվայի համար ծնողները քառասունք են պահել, որից հետո աղջնակը ստացել է քահանայի օրհնությունը:

«Մեր կյանքը շատ է փոխվել բալիկի ծննդով: Այժմ ապրում ենք նրա սահմանած օրակարգով. ինչպես հարմար է իրեն, որքան թույլ է տալիս, այնքան էլ քնում եմ:)»,-նշել է դերասանուհին:

Նառա Թումասյանը՝ դստեր հետ


Նառայի խոսքով՝ 40 օրը շատ արագ եւ հեշտ են անցել.«Ես նրան էի սովորում, նա՝ ինձ: Բալիկի խնամքի հարցում ինձ մայրիկս է օգնում, ինչի համար շատ շնորհակալ եմ: Ամուսինս նորից քաղաքում չէ, բայց երբ այստեղ էր, շատ հոգատար էր. արթնանում էր ինձ հավասար ու օգնում բոլոր հարցերում»:

40 օրերի ընթացքում Նառան եւ փոքրիկը հյուրեր չեն ունեցել.«Եկել են միայն ամենահարազատ մարդիկ, ովքեր հղիության ամբողջ ընթացքում կողքիս են եղել, նրանք տան անդամ են: Իսկ այժմ պատրաստվում ենք ընդունել բոլորին: Շատ են նրանք, ովքեր պետք է ծանոթանան մեր աղջկա հետ, սիրով սպասում ենք»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Նառայի անձնական արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW