«Էլենի օրագիրը» սերիալի դերասանուհիներից Մերի Երեմյանը վերջերս կողոսկրի կոտրվածք է ստացել եւ հայտնվել հիվանդանոցում: BRAVO.am-ի հետ զրույցում նա խոսել է առողջական վիճակի մասին, ինչպես նաեւ նշել, թե երբ կվերադառնա եթեր:
«Իմ անզգուշության հետեւանքով սայթաքել եմ եւ կողով հարվածել ծառին: Բայց բախտս բերել է, որ կոտրվածքը չի վնասել օրգաններս: Վիրահատություն չեն արել, արդեն տանն եմ, քայլում եմ, շարժվում, բայց շատ զգույշ. այժմ ապաքինման ընթացքն է»,- ասել է նա:
Մերի Երեմյանը
Մերին սերիալում դերն ավարտելուց հետո վերադարձել է հաղորդավարական աշխատանքին եւ «Շանթ»-ի առավոտյան ծրագրի շրջանակում ներկայացնում է եղանակի տեսությունը.«Այժմ միայն Սոնա Մաթեւոսյանն է եթերում, բայց շատ շուտով, երբ շնչառությունս ամբողջությամբ վերականգնվի, կարողանամ ազատ տեղաշարժվել եւ այլեւս ցավեր չունենամ, կվերադառնամ աշխատանքի»:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Մերիի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: