×


«Երկուս էլ դա շատ ենք ուզում եւ միգուցե շուտով…». Արեւիկ Ալավերդյան

Այն մասին, որ վերջին ամիսներին փարիզաբնակ երգչուհի Արեւիկ Ալավերդյանն ամուսնու եւ որդու հետ Երեւանում է, BRAVO.am-ը տեղեկացրել է:  Էջմիածնի մայր տաճարում փոքրիկ Դավթին մկրտելուց հետո էլ ամուսինները պատրաստվում են դեռ մի քանի ամիս վայելել այստեղ ապրելու երջանկությունը, քանի որ Հայկ Շահբազյանի այցը նաեւ գործնական բնույթ է կրում:

«Ամուսինս ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը ժամանակավոր աշխատանքի անցնելու առաջարկը, եւ ես մեծ ուրախությամբ կասեմ, որ որոշ ժամանակ այստեղ եմ մնալու՝ ծնողներիս ու մյուս հարազատներիս կողքին: Երկուսս էլ այստեղ բնակություն հաստատելու մեծ ցանկություն ունենք եւ, ո՞վ գիտի, միգուցե շուտով վերադառնանք: Ասեմ՝ Հայկի՝ այստեղ աշխատանքի անցնելը ճիշտ ժամանակին եղավ: Այն զուգադիպեց հորս վատառողջ լինելու շրջանի հետ, ու կարողացա հանգիստ հարազատներիս կողքին լինել, օգնել մայրիկիս»,-մեզ հետ զրույցում պատմել է Արեւիկը:

Սարգիս Ալավերդյանը՝ թոռնիկների հետ


Նա Երեւան այցերի ժամանակ ծնողների տանն է հյուրընկալվում.«Չեմ կարողանում ուրիշ տեղ մնալ, փորձում եմ հնարավորինս շատ ժամանակ տանը լինել՝ նրանց կողքին: Այսպես ե՛ւ ես եմ իրենցից կարոտս առնում, ե՛ւ իրենք՝ ինձնից ու տղայիցս: Դավիթը շատ է սիրում պապիկ-տատիկին, քույրս էլ հաճախ մեզ հյուր է գալիս, երեխաներն այդպես ավելի են կապվում իրար: Ճիշտ է՝ շատ են կռվում, բայց երեւում է՝ իրար սիրում են:)»:

Արեւիկ Ալավերդյանը՝ որդու հետ եւ Անուշիկ Ալավերդյանի ընտանիքը


«Ակունք» ազգագրական երգի եւ պարի անսամբլի ղեկավար Սարգիս Ալավերդյանի հիվանդության պատճառով Արեւիկի խոստացած ստեղծագործական նորությունները հետաձգվել են.«Փառք Աստծո, հայրս այժմ իրեն համեմատաբար լավ է զգում, արդեն տանն է: Երեւի շուտով գործերիս կանցնեմ ու կսկսեմ զբաղվել նոր երգիս ձայնագրման աշխատանքներով, եթե հասցնեմ՝ մինչ մեկնելս հոլովակ էլ կնկարահանեմ»,- եզրափակել է նա:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Արեւիկ Ալավերդյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին