Անահիտ Շահբազյանի եւ Կարեն Զադիրյանի դուստրը՝ Նարեն, օրերս դարձել է 40 օրական, ինչի առթիվ ծնողները նախ եկեղեցական արարողակարգ են կատարել, ապա առիթը նշել են ռեստորանային համալիրներից մեկում:
«Ընտրեցինք Սաղմոսավանքը, որտեղ տեղի է ունեցել նաեւ մեր պսակադրությունը: Նշել ենք շուրջ 140 հյուրի հետ՝ մտերիմ մարդիկ, ովքեր եկել էին մեր Նարեի հետ ծանոթանալու»,- BRAVO.am-ին պատմել է Անահիտը:
փոքրիկ Նարեն
Երգչուհին նշում է, որ փոքրիկն իրենց կյանքը փոխել է.«Այժմ իմ աշխարհը Նարեն է: Յուրաքանչյուր բալիկ աշխարհի հետ ծանոթանում է նույն կերպ, բայց երբ դու ես մայրանում, քո բալիկի հետ կապված ամեն երեւույթ քեզ համար երջանկության մեծ առիթ է դառնում»:
Երեխայի խնամքի հարցում զույգին օգնում են մայրերն ու քույրերը.«Նարեի ամեն ձայնից ես ու Կարենը վեր ենք թռնում եւ մոտենում իրեն: Կորցրել ենք քուն ու դադար, հիշողություն:)»,-եզրափակել է Անահիտը:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Անահիտ Շահբազյանը


×
12,413






