×


«Հայուհիները տոնային քսուկներ շատ են օգտագործում». Մերի Մարտիրոսյանը՝ ամռան թրենդների եւ սպասվելիք հանգստի մասին

Մերի Մարտիրոսյանը շարունակում է իր աշխատանքը դիմահարդարման ոլորտում: Նրանից հետաքրքրվել ենք այս ամռան թրենդներից, ինչպես նաեւ պարզել, թե որտեղ է վայելելու հանգիստը:

Մերին BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ այս սեզոնին նորաձեւ է նուրբ դիմահարդարումը.«Պետք է շպարվել ավելի թեթեւ, թաց ու ավելի շատ ստվերափայլով»:

Մերի Մարտիրոսյանը


Նա կարեւորում է գրագետ դիմահարդարումը, իսկ ինքնուրույն դա իրականացնելու համար կօգնեն նաեւ կարճ դասընթացները.«Պրոֆեսիոնալի մոտ սովորելը շատ տարածված երեւույթ է, ընդամենը 10 օրում տիրապետում ես առօրյա եւ երեկոյան դիմահարդարման գաղտնիքներին»:

Մերին նաեւ անդրադարձել է հայուհիների անչափ շատ դիմահարդարվելուն. «Տոնային քսուկներ շատ են օգտագործում: Ես խորհուրդ կտամ խնամել մաշկը, դա ավելի գեղեցիկ է, քան տարբեր քսուկներով դեմքի խնդիրները ծածկելը»:

Մերի Մարտիրոսյանը՝ դուստրերի հետ


Խոսելով սպասվելիք ուղեւորության մասին՝ Մերին ասել է, որ հուլիսին կմեկնի Եգիպտոս: Ծովափնյա հանգիստը նա կանցկացնի իր եւ նախկին ամուսնու՝ Հովհաննես Ազոյանի երեխաների հետ.«Ճամփորդելու ենք ես եւ բալիկներս»:   

Տեքստը՝ Մարիամ Խաչատրյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Մերիի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW