×


«Միհրանն ինձ համար ընկերոջից ավելին է». Արամե

Արամեն այս ամիս մարզվել է Ռիոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանի հետ: Երգչի ինստագրամյան էջում հրապարակված է կարճ տեսանյութ մարզումներից, որն ուղեկցվում է ջերմ գրառմամբ՝ ուղղված մարզիկին:

«Ես մարզիկ չեմ, բայց սիրում եմ սպորտը եւ շատ ընկերներ ունեմ, ովքեր մարզիկ են: Եվ հպարտությամբ կարող եմ ասել, որ Միհրանն ինձ համար ընկերոջից ավելին է: Ես իսկապես ուզում եմ, որ իր կյանքում ամեն ինչ լինի այնպես, ինչպես երազում է: Եղբայր, շնորհակալ եմ մարզման համար, որի ժամանակ հանդես եկար որպես համբերատար մարզիչ»,-գրել է նա:

View this post on Instagram

A post shared by arameofficial (@arameofficial) on

Արամեն նաեւ լուսանկարներ է հրապարակել Միհրանի հետ՝ շեշտելով, որ վերջինս աներեւակայելի ուժի տեր մարդ է:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին