Երգչուհի Ռիհաննայի եւ ռեփեր A$AP Rocky-ի ընտանիքը մեծանում է: Լույս աշխարհ է եկել զույգի երրորդ երեխան: Զույգի երկու որդին արդեն փոքրիկ քույր ունեն:
Ռիհաննան նորածին դստեր հետ լուսանկար է հրապարակել Ինստագրամի իր էջում եւ հայտնել, որ աղջնակը ծնվել է սեպտեմբերի 13-ին: Երեխային անվանել են Ռոքի Այրիշ Մեյերս:
Լուսանկարը՝ Քեւին Մազուր/MG25/Getty Images
Իր երրորդ հղիության մասին երգչուհին պաշտոնապես հայտնել էր գարնանը՝ Met Gala-ի ժամանակ:
Ռիհաննան եւ A$AP Rocky-ն վաղուց են ճանաչում միմյանց, սակայն սկսել են հանդիպել 2021 թվականից: Նրանց առաջնեկը ծնվել է 2022-ին, իսկ երկրորդ որդին՝ մեկ տարի անց:


×
2,699






