Նազենի Հովհաննիսյանը գեղեցիկ նոր լուսանկար ունի՝ արված երեւանյան Կասկադում: Դերասանուհի-հաղորդավարուհին այն սոցցանցային իր էջում հրապարակել է մեր մայրաքաղաքի մասին հետաքրքիր մտորումներով գրառմամբ, որն էլ ներկայացնում ենք ստորեւ.
«Երեւանը՝ գրված ու չգրված օրենքների քաղաք: Քեզ կեղեքող սիրահարի պես է. նրա հետ երկար չես կարողանում, այրվում ես, առանց նրա` հիվանդանում, մոխրանում: Երեւանին կամ տրվում ես ամբողջապես, բացվում, դառնում մի սիրտ ու մի հոգի, կամ էդպես էլ քեզ չի ընդունի. կիսատություն չի սիրում:
Աշխարհի օվկիանոսներում լողացող նավի պես է, չգիտես, երբ կխորտակվես, կամ երբ կդառնաս նավապետ: Երեւանն` անթիվ-անհամար քարերի ու երբեմն խեղդող շենքերի մեջ էդքան փխրուն ու խոսող, երբեմն անողոք, երբեմն էլ չափազանց հանդուրժող: Երեւանն՝ իր կեսգիշերում օգնության պատրաստ անծանոթներով ու օրը ցերեկով դավաճանող յուրայիններով: Անասելի փոքր ու միեւնույն ժամանակ անչափ` իր գրկի ու սիրո համատեքստում: Ամենօրյա գործողությունների տակ թաքուն հետաքրքրություններ պահած, մանկական ճիչերով լի ու հենց նրանց համար անհավանական անհարմար Երեւանը:): Վաղվա օրվա հավերժական վախը սրտում զգացնող ու «այսօր»-ի քաղցրով ապրող Երեւանը...
Էկլեկտիկ` իր ճարտարապետությունից մինչեւ կենցաղավարություն...
Սիրո համը տվող ու դառնության չափ խոցող Երեւանը:
Միշտ մարդաշատ ու մարդամոտ եւ այդքան միայնակ Երեւանը»:
BRAVO.am
Լուսանկարը՝ Նազենի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: