×


«Ուզում եմ՝ աղջիկս քույր ունենա». Լայանայի դստեր 4-ամյակի լուսանկարները

Լայանայի դուստրը՝ Էլինան, 4 տարեկան է: Փոքրիկը ծննդյան տարեդարձը մանկապարտեզում՝ ընկերների շրջապատում է նշել: Երգչուհին խնջույքի լուսանկարները տրամադրել է BRAVO.am-ին եւ պատմել դստերը մատուցած անակնկալի մասին:


«Ամեն տարի մեծ ոգեւորությամբ ենք սպասում աղջկաս տարեդարձին: Այս անգամ ինքն էլ ակտիվ մասնակցություն է ունեցել նախապատրաստական աշխատանքներին: Քաղցրավենիքն ու թխվածքները սկեսուր է պատրաստել, իսկ զարդարանքով քույրս է զբաղվել: Էլինան նապաստակներ, ճագարներ է շատ սիրում, որոշեցինք այս տարեդարձն էլ այդ թեմայով անել»,- պատմել է նա:

Ռոլանդ Պողոսյանը՝ դստեր հետ



Ծնողները փոքրիկին մեծ անակնկալ են մատուցել.«Մինչ այս Էլինան մեր ննջարանում էր քնում, որոշեցինք իր համար առանձին սենյակ պատրաստել: Իրենից գաղտնի վերանորոգել էինք հարեւան ննջարանը, աղջկական գեղեցիկ գույներով ու աքսեսուարներով կահավորել: Ծննդյան օրվա առավոտյան փակեցինք աչքերն ու տարանք այնտեղ: Միայն տեսնեիք երջանկությունը, աչքերը փայլում էին»:


Լայանայի խոսքով՝ դուստրը մարդամոտ ու ընկերասեր է.«Շատ ազնիվ ու պարզ երեխա է, սիրում է բոլորին, «խոզություն» չի անում: Իր հետ երբեք չես ձանձրանա, շարժուն է, կարողանում է ե՛ւ ինքն իրեն, ե՛ւ շրջապատին զբաղեցնել: Անընդհատ նոր խաղեր է հնարում, ամեն օր տանն իր ներկայացումներն ենք նայում, երգելը լսում, շատ լավ պարում է»:

Լայանան՝ դստեր հետ



Երգչուհին նշել է, որ դեմ չէ կրկին մայրանալ.«Մինչ այս մտածում էի, որ աղջիկս դեռ փոքր է, ու երկու երեխայի խնամքը գուցե չկարողանամ համատեղել աշխատանքիս հետ: Բայց հասկացա, որ Էլինաս արդեն մեծացել է եւ ինձ օգնական դարձել: Չեմ թաքցի՝ արդեն սկսել ենք մտածել եւս մեկ երեխա ունենալու մասին: Ռոլանդի ականջից հեռու՝ ցանկանում եմ աղջիկս քույր ունենա:)»:

Տեքստը` Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները` Գոշ Սարգսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին