×


«Պանդոկ Երեւան գետափին» ռեստորան. բնության գրկում, քաղաքի սրտում

Բնության գրկում, միեւնույն ժամանակ, քաղաքի սրտում՝ այսպես կարելի է բնութագրել «Երեմյան Փրոջեքթս» ընկերության նոր նախագիծը՝ «Պանդոկ Երեւան գետափին» ռեստորանը, որը յուրօրինակ վայր է «Հրազդան» գետի ափին: Քաղաքի թոհուբոհից հեռու, միաժամանակ Երեւանի սրտում գտնվող ռեստորանը նպատակ ունի իր հյուրերին զարմացնել համեղ խոհանոցով, հարուստ ճաշացանկով, հարմարավետ տաղավարներով եւ հետաքրքիր ու բազմաժանր երաժշտական շոու-ծրագրով: BRAVO.am-ը ներկա է եղել ռեստորանի բացմանը, որը նշանավորվեց պարային լուծումներով հագեցած «Հայկ եւ Բել» երաժշտական ներկայացման պրեմիերայով:

«Պանդոկ Երեւան գետափին» ռեստորան. բնության գրկում, քաղաքի սրտում


Նշենք, որ «Պանդոկ Երեւան գետափին» ռեստորանը «Երեմյան Փրոջեքթս» ընկերության նոր նախագիծն է: Ընկերությանն են պատկանում «Պանդոկ Երեւան» ռեստորանների ցանցը, «Երեւանի Շաուրմա» արագ սննդի ռեստորանների ցանցը, «Լավաշ» եւ «Շերեփ» ռեստորանները: Նորաբաց ռեստորանն աչքի է ընկնում հատկապես երաժշտական հագեցած ծրագրով: Այստեղ ամեն օր հանդես են գալիս հայտնի ու սիրված արտիստներ, խմբեր ամենատարբեր ժանրերում` դասական, ժողովրդական, ռոք, ջազ եւ այլն: Ձայնային եւ լուսային մեծ հնարավորություններ ունեցող բեմը թույլ է տալիս ներկայանալ նաեւ պարային ու երաժշտական ներկայացումներով, որոնցից է «Հայկ եւ Բել» դյուցազնավեպի բեմադրությունը:

«Պանդոկ Երեւան գետափին» ռեստորան. բնության գրկում, քաղաքի սրտում


«Ի սկզբանե, երբ որոշեցինք բեմադրել «Հայկ եւ Բելը», այնպես չէր, որ մտածում էինք՝ հանդիսատեսը չգիտի առասպելը, եւ մենք պետք է պատմենք դրա մասին: Ոչ, պարզապես ցանկանում ենք, որ ամեն ոք յուրովի ընկալի այն հաղորդագրությունը, որ կա ներկայացման հիմքում»,- պրեմիերայից առաջ իր ելույթում նշեց «Հայկ եւ Բել» երաժշտական ներկայցման բեմադրող-ռեժիսոր Հովհաննես Սարգսյանը: Ի դեպ, առաջիկայում ամեն օր երեւանցիները եւ քաղաքի հյուրերը հնարավորություն կունենան վայելել հայոց անվանադիր նախահոր՝ Հայկի առասպելի մասին պատմող երաժշտական ներկայացումը՝ հետաքրքիր պարային լուծումներով: Միայն թե հիշեք բեմից հեռու կանգնել՝ բառի բուն իմաստով այս ներկայացումը կրակոտ է:):

Ռեստորան մտնելուն պես մեզ գրավեցին հատկապես այն տաղավարները, որոնք հարմարեցված էին բնությանը. նոր նախագծի կառուցման համար ծառեր չեն կտրվել, եւ դրանք հանգիստ բարձրանում են ինչպես բացօթյա սրահներում, այնպես էլ, օրինակ, հացատանը կամ բարում՝ ե՛ւ հատակի, ե՛ւ տանիքի միջով: «Երեմյան Փրոջեքթս»-ի գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը BRAVO.am-ի հետ զրույցում ընդգծեց` սիրում են բնությունը, եւ իրենց նպատակն է եղել հարմարվել նրան, այլ ոչ թե բնությունը հարմարեցնել իրենց:

«Հայկ եւ Բել» երաժշտական ներկայացումը


Նշենք նաեւ, որ «Պանդոկ Երեւան գետափին» ռեստորանը «Երեմյան Փրոջեքթս»-ի ամենամեծ ռեստորանն է, որն ունի թե՛ բացօթյա տաղավարներ, թե՛ փակ սրահներ, գինու հարուստ մառան, թոնրատուն, բար, մանկական խաղանկյուն եւ մեծ ավտոկայանատեղի: Դավիթ Երեմյանն իր խոսքում նկատեց` բոլոր պայմանները ստեղծված են` բնության շունչը զգալու եւ հաճելի ժամանակ անցկացնելու համար. «Ռեստորանի ընդհանուր տարածքը նախատեսված է մոտ 600 հոգու համար: Այստեղ կան 20, 60, 90 հոգանոց առանձնասենյակներ, եւ հնարավորություն կա 400 հոգանոց միջոցառումներ կազմակերպել: Կարծում եմ` տարածքը շատ հարմար է հարսանյաց հանդիսություններ, ծննդյան արարողություններ եւ կորպորատիվ այլ հավաքույթներ կազմակերպելու համար: Եվ քանի որ ռեստորանն աշխատում է առավոտից, նպատակահարմար կլինի նաեւ բիզնես-լանչերի եւ ընդմիջումների համար: Ի դեպ, ցերեկային ժամերին մեր հյուրերն այստեղ կարող են նաեւ լավաշ թխելու գործընթացին մասնակցել, եթե նման ցանկություն կունենան: Սա մեր միակ մասնաճյուղն է, որտեղ թույլ ենք տալիս մասնակցել ավանդական հացի պատրաստման ընթացքին»:

«Պանդոկ Երեւան գետափին» ռեստորան. բնության գրկում, քաղաքի սրտում


Շատերին կհետաքրքրի նաեւ՝ արդյոք գնային քաղաքականությունն այստեղ տարբերվում է «Պանդոկ Երեւան» ցանցի մյուս ռեստորաններից: Դավիթ Երեմյանն ասաց, որ պայմանները գրեթե նույնն են, միայն թե երաժշտական հագեցած շոու-ծրագրի ժամերին երկու սրահների հաճախորդների համար փոքր-ինչ ավելանում է վճարը:

Հավելենք, որ Իսակովի պողոտա 48 ա հասցեում գտնվող ռեստորանի աշխատանքային օրը սկսվում է առավոտյան ժամը 11:00-ից, իսկ 00:00-ին խոհանոցն արդեն փակվում է, թեեւ հյուրերը կարող են տուն վերադառնալ շատ ավելի ուշ: Երաժշտական շոու-ծրագիրն էլ մեկնարկում է ամեն օր՝ ժամը 19:00-ից եւ ավարտվում 23:00-ին, ինչպես պահանջում է օրենքը: Մանրամասներին ծանոթանալու համար կարող եք զանգահարել 010 50 80 40, 099 50 80 40 հեռախոսահամարներով կամ հետեւել «Պանդոկ Երեւան գետափին»-ի ֆեյսբուքյան էջին:

Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW