×


«Սարսափելի օրեր եմ ունեցել երեխային կորցնելու տեսարանը խաղալիս». Նաստասյա Գոլովկո

Նաստասյա Գոլովկոն շուրջ 9 ամիս նկարահանվել է «Պատվից առավել» սերիալում` մարմնավորելով Տաթեւի կերպարը: Թե ինչպիսին էր աշխատանքային ընթացքը եւ ինչ է պատրաստվում անել սերիալի ավարտից հետո, նա պատմել է BRAVO.am-ին:

Դերասանուհին նշել է, որ աշխատել են ծանր գրաֆիկով.«Հոգնած, հիվանդ, չքնած օրեր ենք ունեցել, նույնիսկ մինչ այժմ մեկ-մեկ քնիս մեջ նկարահանման ընթացքից երազներ եմ տեսնում եւ վեր թռնում: Բայց այս ամենն ունի նաեւ հաճելի կողմ. ոչ ոք չի ասել, թե աշխատանքը պետք է թեթեւ լինի. ամեն առավոտ մեծ պատասխանատվությամբ արթնացել եւ նկարահանման եմ գնացել»:

Գուրգեն Սարգսյանը եւ Նաստասյա Գոլովկոն


Նաստասյայի խոսքով՝ գործընկերների լուրջ վերաբերմունքն աշխատանքին եւս իրեն ուժ է տվել.«Այդպիսի գրաֆիկով աշխատելիս կարող ես սպառվել, հոգեպես այնքան ծանր տանել, որ այլեւս չկարողանաս շարունակել: Հիշում եմ՝ ինչպիսի սարսափելի օրեր եմ ունեցել երեխային կորցնելու տեսարանը խաղալիս, նույնիսկ արտասվում էի նկարահանումներից հետո, չնայած՝ գործընկերներս ինձ այդտեղ էլ միայնակ չէին թողնում: Այնքան շատ ժամանակ ենք անցկացրել միասին, որ դարձել ենք ընտանիքի պես»:

Տաթեւի դերակատարը ասել է նաեւ, որ հետաքրքիր սերիաները դեռ առջեւում են՝ շնորհիվ լավ խմբի՝ պրոդյուսեր Ելենա Արշակյանի, սցենարիստ Անահիտ Մխիթարյանի եւ ռեժիսոր Գուրգեն Սարգսյանի գլխավորությամբ:

Նաստասյա Գոլովկոն


Նկարահանումներն ավարտվել են, սակայն Նաստասյան դեռ չգիտի՝ որը կլինի իր հաջորդ քայլը.«Դեռ չեմ որոշել ինչ եմ անելու՝ նկարահանվելու եմ այլ նախագծում, թե հանգստանալու եմ: Նկարահանվելու նոր առաջարկ ունեմ, նաեւ՝ Նոր տարվա միջոցառում վարելու... Ինչ էլ լինի, վստահ եմ՝ լավ է լինելու»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Նաստասյայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին