“Սպիտակ” Արթուր Աբրահամը` սպիտակ փարթիին:)
“Սպիտակ” սեզոնն արդեն բացված է Երեւանում:): Հունիսի 18-ին “Congress” հյուրանոցում առաջին բացօթյա սպիտակ երեկոն էր: Սպիտակ հագուստներով կամ սպիտակն այլ գույների հետ համադրած երիտասարդներն առաջին իսկ լատինո հնչյուններից սկսեցին պարել լողավազանի շրջակայքում:
“Եղանակը լավ է, հյուրերի գերակշռող մասը սպիտակ են հագել: Կարծում եմ` մարդիկ հավանել են սպիտակի գաղափարը, հաճելի է, որ կանոնները պահպանում են ու դառնում երեկույթի մի մասնիկը: Եթե ամեն ինչ այսպես լավ գնա, նաեւ ուզում ենք սալսայի փառատոն կազմակերպել”,- BRAVO.am-ին ասաց “Իսպանական կենտրոն”-ի նախագահ Աշոտ Փարսյանը:
Սպիտակ փարթիի մասնակիցներին իր անսպասելի ներկայությամբ “նոկաուտի ենթարկեց” Արթուր Աբրահամը: Հայ անվանի բռնցքամարտիկը որպես փոխհատուցում լուսանկարվեց երեկոյի հյուրերի հետ:): Պարզվում է`IBF վարկածով աշխարհի նախկին չեմպիոնի ամենասիրելի գույնը հենց ճերմակն է, նրա “տան մեջ էլ ամեն ինչ սպիտակ է”:):
Դիջեյ Վակցինան երեկոյի ողջ ընթացքում լատինո-հաուս էր հնչեցնում. “Զգացել եմ, որ մարդիկ սիրում են լատինական ռիթմերը, ինչու ոչ, կարելի է այսպիսի երաժշտություն նվագել, որ մարդիկ ավելի շատ պարեն: Սպիտակ փարթիները հայտնի ու մասսայական են ողջ աշխարհում, hայերն էլ ուզում են մասնակցել, հավանում են: Այստեղ ամեն ինչ փոքր շրջանակներում է, հնարավոր էլ չէ համեմատվել “White Sensation”-ի հետ, որին ներկա են լինում հազարավոր մարդիկ:)”:
Ի դեպ, նույն օրը սպիտակ փարթի էր անցկացվում Սանկտ-Պետերբուրգում, պարզապես օրերը համընկել են:):
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/


×
8,752






