Արամ mp3-ն, DAVO-ն ու DJ Dale-ը` գեղեցիկ սեռին :)
“Շնորհավորում եմ աղջիկների մարտի 7-ը, ներողություն, շնորհավոր մարտի 8-ը:): Մենք ձեզ շատ սիրում ենք, հարգում ենք, դնում ենք գլխներիս վրա, ման ենք տալիս…”: Երեւի կռահեցիք, որ ապրիլի 7-ի այս հումորի հեղինակը Արամ mp3 էր:): Կանանց եւ գեղեցկության տոնը ակումբային տարբերակով նշեց “Kami”-ին: Ակումբում աղջիկները մեծամասնություն էին կազմում:):
Ռեփեր Davo-ն իր նոր` “Sexy” երգը նվիրեց աղջիկներին
Իր նոր “Sexy” երգը նվիրեց աղջիկներին ռեփեր Davo-ն: Ամբողջ երեկո դիջեյական վահանակի մոտ DJ Dale-ն էր: Դիջեյը հիթեր էր հնչեցնում, հիթային էր նաեւ Արամ mp3-ի ելույթը. “Մի քանի դանդաղ երգ, հետո կակտիվանանք ու մի լավ կուրախանանք”: “Sex bomb”-ը, իսկապես, շատերին ուրախացրեց ու պարացրեց:
Արամ mp3-ն իր ու Շպռոտի “Positive” երգն էլ կատարեց: Նրա հետ ակումբ էին եկել “32 ատամ”-ցիները` Գարիկը, Վաչեն… Դիզայներ Գեորգի Հարությունյանին ու հաղորդավար Արամ Չախոյանին ակումբներում միշտ ենք տեսնում:):
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: