×


Ամանորյա համերգ

Ամանորյա համերգ

Ազգային ժողովի այգին կրկին բացել էր դռները Դեկտեմբերի 26-ին ՀՀ Ազգային ժողովի բակում անցկացվեց ամանորյա տոնական համերգ, որին ներկա էին բազմաթիվ երեխաներ: Նրանց զվարճացնում էին մուլտֆիլմերի հայտնի կերպարներ, հեքիաթային տարբեր հերոսներ, ակրոբատներ և Ամանորի խորհրդանիշներ Ձմեռ պապն ու Ձյունանուշը: Ամանորյա համերգ Ազգային ժողովի այգում Ազգային ժողովի “բաց դռներ” ծրագրի շրջանակներում տոնական միջոցառմանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, կառավարության անդամներ ու պատգամավորներ: Ամանորյա համերգ Ազգային ժողովի այգում Ազգային ժողովի մշակութային հարցերի պատասխանատու Արմինե Անտիկյանը Bravo.am-ի հետ զրույցում նշեց, որ ծրագիրը պետք է նպաստի հասարակության եւ օրենսդրի կապի ամրապնդմանը. “Այս տարի տասնյակ միջոցառումներ ենք անցկացրել Ազգային ժողովի բակում, սրանով ամփոփում ենք տարին: Հաջորդ տարին ավելի հագեցած կլինի, եւ միասին կնշենք բոլոր տոները: Կարծում եմ, որ այս տարի առաջին քայլն արվել է”: Մուլտֆիլմների հերոսներն ուրախացնում են փոքրիկներին Ամանորյա համերգին մասնակցում էին Արամեն, Արսեն Գրիգորյանը, Լուսինե Պողոսյանը, “Արեւիկ” խումբը, “Նանե” պարային համույթը, “Միմ” ստուդիան, “Վասպուրիկ” մարիոնետների թատրոնը եւ այլք: “Նանե” պարային համույթի գեղարվեստական ղեկավար Նարինե Տոպոլյանը նշեց, որ իրենք առաջին անգամ են պարում Ազգային ժողովի այգում. “Հպարտ ենք, որ մեզ վստահել են, եւ մեր խումբն էլ է մասնակցում տոնական համերգին: Այսօր ներկայացնելու ենք երկու պար: Երեխաներին մաղթում եմ կապույտ երկինք, թող երբեւէ պատերազմ ու սով չտեսնեն եւ երջանիկ մանկություն ունենան”, - ասաց Նարինե Տոպոլյանը: Ձմեռ Պապը երեխաների հետ “Արեւիկ” երգչախմբի մենակատար Լիդուշիկը ներկայացրեց իր նոր “Իմ երգը, երգ եմ հորինել” ստեղծագործությունը. “Առաջին անգամ եմ երգում այստեղ: Շատ-շատ երեխաներ կան այսօր, կուզենամ, որ Ձմեռ պապիկը կատարի նրանց բոլոր երազանքները: Թող բոլորն ունենան խաղաղ մանկություն, միշտ ժպտան եւ ուրախ լինեն: Ինձ համար էլ Ձմեռ պապիկից կխնդրեմ, որ միշտ բեմում լինեմ”, - ասաց 10-ամյա Լիդուշիկը: Տեքստը եւ լուսանկարները` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW