Արտիստները սատարում են Եվա Ռիվասին “Եվրատեսիլ 2010”-ին ընդառաջ` երաժիշտ Արա Գեւորգյանն ու երգչուհի Նունե Եսայանը այսօր լրագրողների հետ մրցույթի մասին իրենց կարծիքներով կիսվեցին, “եվրատեսիլյան հարցի” վերաբերյալ մեկնաբանություններ արեցին: Կրեմլից Եվա Ռիվասի օգտին քվեարկելու կոչ կհնչի Արա Գեւորգյան. - Մայիսի 28-ին` “Եվրատեսիլի” եզրափակչի նախօրեին, Կրեմլի դահլիճում խաղաղության համերգ եմ տալու: Տարբեր ազգությունների երաժիշտներ միասին կոչ են անելու, որ մեր հայրենակիցները քվեարկեն Եվա Ռիվասի օգտին: Դա կանեինք ցանկացած երգչի համար, ով կլիներ Եվայի փոխարեն: “Եվրատեսիլը” ավելորդ ինտրիգ է Նունե Եսայան. - Երբեւէ որեւէ մրցույթի չեմ մասնակցել, ավելորդ ինտրիգները, հուզմունքն ինձ միշտ խանգարել են: Ուզել եմ երգել, բեմ բարձրանալ, իմ նպատակը դա է եղել: “Եվրատեսիլը” ազգ ներկայացնելու լավագույն միջոց է Արա Գեւորգյան. - Ցանկացած մարդ ցանկանում է իր գործի մեջ լավագույնը լինել: Միջազգային որեւէ մրցույթ ազգային արժանապատվությունը բարձր պահելու լավագույն միջոցներից մեկն է: Նունե Եսայան. - Համամիտ եմ Արայի հետ: Մանավանդ սկսնակ արտիստը կայանալու համար անպայման ցանկանում է մասնակցել որեւէ մրցույթի, հաղթել: Դա ամենաարագ եւ հեշտ միջոցն է: “Եվրատեսիլը” Սփյուռքն էլ է դիտում, իրենց համար էլ են հայտնի դառնում, ճանապարհ է հարթում: “Նախաեվրատեսիլյան” կրքերը Երեւանում Նունե Եսայան. - Իսկ թե ինչո՞ւ են Երեւանում բոլորը նպատակ դնում` հաջորդ տարի իրենք գնան... Բայց չափանիշներ կան, երգը պետք է լավը լինի, թեեւ շատ վիճելի են վերջին մի քանի տարվա երգերը: Ճաշակը տարբեր է, շատ-շատ վիճելի հարցեր կան, դրա համար անկանխատեսելի մրցույթ է, բայց նաեւ շատ հաճելի: “Աստված տա, “Apricote stone”-ով հաղթենք” Արա Գեւորգյան. - Այսօր մեր երգով պրոֆեսիոնալ մարդիկ են զբաղվում, ուսումնասիրել են` “Եվրատեսիլին” ի՞նչ երգ է կարեւոր: Տա Աստված, որ երգը հաղթի, իսկապես, շատ լավ երգ է, իմ գործընկերները լավ աշխատանք են արել: Բայց, այնուամենայնիվ, շատ անկանխատեսելի մրցույթ է: Նունե Եսայան. – Երգն ինձ նույնպես դուր է գալիս. հետաքրքիր է, հիշվող, մեղեդային: Բայց չմոռանանք, որ յուրաքանչյուր երգ ինչքան շատ քարոզվի, այնքան հասանելի ու սիրելի կդառնա: Այսքան պրոպագանդայից հետո այս երգը “Քելե, քելե”-ի ճակատագրից կունենա, որ հիշում ու երգում են: Բոլորս էլ շատ ենք ուզում, որ Հայաստանը երգի ասպարեզում առաջինը լինի, թե ինչ կլինի դրանից հետո, երբ ամբողջ կազմը այստեղ գա, դա ուրիշ խնդիր է:): Նունե Եսայանը կաջակցի տաղանդներին Նունե Եսայան. - Ես բարեգործական հասարակական կազմակերպություն եմ բացել, որ օգնեմ տաղանդավոր մարդկանց, ովքեր չունեն հնարավորություն ինքնուրույն առաջ գնալու: Կգա օր, որ ֆոնդը կսկսի աշխատել: Նունե Եսայանն ու Արա Գեւորգյանը Ջիվան Գասպարյանի “Եվրատեսիլում” ելույթ ունենալուն էլ անդրադարձան: Արտիստները համոզված են, որ դուդուկի վարպետի մասնակցությունը Սփյուռքին գայթակղելու հնարք է եւ լրացուցիչ միավորներ կբերի Հայաստանին: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: