×


“Արարատից Սիոն”

“Արարատից Սիոն”

Ֆիլմի հաղթարշավը շարունակվում է Bravo.am-ը բազմիցս անդրադարձել է “Վէմ Մեդիա Արուեստներ”-ի թողարկած “Արարատից Սիոն”-ին: Փաստագրական ֆիլմը ներկայացնում է հայերի ներկայությունը Երուսաղեմում, հայ ժողովրդի դերը եւ ներդրումը մարդկության պատմության մեջ: Այսօր “Մոսկվա” կինոթատրոնի ճեմասրահում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ “Արարատից Սիոն”-ի հեղինակները ֆիլմի հաջողություններով կիսվեցին լրագրողների հետ: Էդգար Բաղդասարյանն ու  Տեր Մեսրոպ քահանա Արամյանը «Արարատից Սիոնը» եկավ ապացուցելու, որ հայերը ոչ միայն սերիալ են դիտում: Ֆիլմի երեւանյան պրեմիերայից հետո “Մոսկվա” կինոթատրոնի հանդիսատեսի 92 տոկոսը եկել է դիտելու հենց “Արարատից Սիոնը”: Մնացած 8 տոկոսը դիտել է մյուս բոլոր ֆիլմերը` միասին վերցրած: “Արարատից Սիոն”-ը հաղթել է “Ավատար”-ին “Կարող եմ ասել, որ մեր կինոթատրոնում ցուցադրվող ֆիլմերի լիդերն է, անգամ ֆինանսական առումով եւ հանդիսատեսի քանակով հաղթեց “Ավատար”-ին: Այսօրվա դրությամբ 20 հազարից ավել հայ է դիտել “Արարատից Սիոն”-ը: Երբեւէ չէինք տեսել, որ դոկումենտալ ֆիլմը նման հաջողություններ ունենա”,- նշեց  “Մոսկվա” կինոթատրոնի գլխավոր տնօրեն Մարտուն Ադոյանը: Ի դեպ, ֆիլմի ցուցադրության օրերն ավելացնելու նպատակ կա: Տեր Մեսրոպ քահանա Արամյան “Արարատից Սիոնի”  միջազգային հաջողությունները ներկայացրին սցենարի հեղինակ ու պրոդյուսեր Տեր Մեսրոպ քահանա Արամյանը, ռեժիսոր Էդգար Բաղդասարյանը եւ  գլխավոր օպերատորը` Ռուբեն Գասպարյանը: “Արարատից Սիոն”-ը մտել է վավերագրական ֆիլմերի Globians World & Culture Documentary Film գերմանական հեղինակավոր կինոփառատոնի ֆիլմերի ընտրացանկ: Իսկ օրերս ֆիլմն ընդգրկվել է Մոսկվայի միջազգային 32-րդ կինոփառատոնի «Վավերագրական ֆիլմեր» անվանացանկում՝ որպես աշխարհում ճանաչման արժանացած կինոնկար: Տեր Մեսրոպ քահանա Արամյանը հունիսի 20-ին մեկնում է Մոսկվա` ռուսաստանյան փառատոնին ներկա գտնվելու: Էդգար Բաղդասարյանն էլ հունիսի 23-ին  “Արարատից Սիոն”-ով ներկայանալու է Կոլորադոյում կայանալիք փաստագրական ֆիլմերի փառատոնին: Հիշեցնենք, որ ֆիլմի միջազգային պրեմիերան կայացավ Միացյալ Թագավորությունում: Swansea Bay Film Festival կինոփառատոնում “Արարատից Սիոն”-ն արժանացել է “Եվրոպական լավագույն վավերագրական ֆիլմ” տիտղոսին: Եզրափակչում ֆիլմը մրցում էր Ֆրանսիայի, Գերմանիայի, Հոլանդիայի, Իսպանիայի, Միացյալ Թագավորության, Իսրայելի եւ մի շարք այլ երկրների արտադրած ֆիլմերի հետ: “Արարատից Սիոնի” Ֆիլմի սցենարի հեղինակն ու պրոդյուսերը նշում է, որ “Արարատից Սիոն”-ի  հայաստանյան արձագանքները խանդավառություն են առաջացրել նաեւ Սփյուռքում: “Լոնդոնյան ցուցադրությանը ազատ տեղ չկար: Չի բացառվում, որ ֆիլմը մտնի ռուսական վարձույթ: Աշխարհում դոկումենտալ ֆիլմերը հաճախ չէ, որ նման հաջողություն են ունենում”,- ասաց Տեր Մեսրոպ քահանա Արամյանը: Ռեժիսոր Էդգար Բաղդասարյանն ուրախ է. հայերը ընկալել ու սիրել են ֆիլմը: “Չէի հավատում նման բանի: Մտածում են` անեկդոտից բացի ժողովուրդը ոչինչ չի կարողանում ընկալել, ուրախ եմ, որ կարողացանք կոտրել այդ կարծրատիպը: Ես չէի հավատում, որ հանդիսատեսը կգա դիտելու ֆիլմը: Միայն իդեաների ճգնաժամ կա. արվեստը ճգնաժամի ենթակա չէ: Բնականաբար, 20 տարի առաջ երազում էի, որ հայկական կինոն իրանականի նման երեւույթ լիներ:Գավառականությունը շատ է, բայց հույս ունեմ եւ հավատում եմ, որովհետեւ ներուժ կա, մի օր լինելու են հաջողությունները: Կտրուկ փոփոխություններ է պետք անել, եթե ցանկանում ենք այնպիսի ֆիլմ ունենալ, որ խնդրեն”,- նշեց նա: Էդգար Բաղդասարյանն ու Տեր Մեսրոպ քահանա Արամյանը “Ֆիլմը չափանիշ դրեց մեր կինոյի համար: Եթե ինչ-որ բան ես անում, պետք է մտածես` ինչքանով է այն ունիվերսալ: Անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն թարգմանությունները մեկը մյուսից ապշեցուցիչ են հնչում: Հիմա ռուսական տարբերակն է պատրաստ: Փակ դիտման ժամանակ նույն շոկային տրամադրությունն էր մարդկանց մոտ: Միջազգային չափանիշներին համապատասխան գործ է պետք անել: Տիտանական աշխատանք է կատարվել ֆիլմը մատուցելու համար: Դա, անշուշտ, բերեց իր արդյունքը: Ֆիլմի բյուջեից անգամ ավել ծախսվել է այն աշխարհին ներկայացնելու համար: Մենք ստիպված ենք եղել անգամ պարտքով փող վերցնել ֆիլմն ավարտելու համար”,- ասաց ասաց Տեր Մեսրոպ քահանա Արամյանը: “Արարատից Սիոն” ֆիլմի հեղինակներն համոզված են` աշխարհին ներկայանալու համար կինոյից ավելի ուժեղ լեզու չունենք: Հիմա ֆիլմը  կինոփառատոնային կյանքն է ապրում, հաջորդ քայլը կինոթատրոններն են, այնուհետեւ` հեռուստաընկերություններով ներկայացնելն ու DVD տարբերակով թողարկելը: Ի դեպ, մինչ օրս ֆիլմի վերաբերյալ արձագանքների 99 տոկոսը դրական է: Bravo.am-ը արդեն իսկ ներկայացրել է ֆիլմի բոլոր մանրամասները` http://www.bravo.am/news/ararat-zion/ : Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW