×


Արմինկա

Արմինկա

“Որդուս պաշտպանում եմ արտաքին աշխարհից” Վերջին ամիսներին լայն տարածում են գտել երգչուհի Արմինե Նահապետյանի /Արմինկա/ անվան շուրջ պտտվող բամբասանքներն ու “լեգենդները”, որոնց համար խթան հանդիսացան երգչուհու նորածին որդին եւ նրա հոր ինքնությունը: Arminka Bravo.am-ի հետ բացառիկ հարցազրույցում Արմինկան ասաց, որ բամբասանքներն ու հորինվածքներն իր համար այնքան էլ մեծ նշանակություն չունեն. “Իմ օրգանիզմում վաղուց իմունիտետ է ձեւավորվել անվանս շուրջ հնչող լեգենդների նկատմամբ”: Երգչուհին նշում է, որ իր անունը միշտ հոլովել ու կապել են տարբեր մարդկանց հետ. “Այնպիսի անուններ եմ լսել, որոնց անգամ ես չեմ ճանաչում եւ ցանկություն էլ չունեմ ճանաչելու”: Խոսելով իր “ամուսնության” եւ երեխայի հոր մասին` Արմինկան ասաց. “Վերջերս, երբ ես երկու անգամ մեկնեցի Ամերիկա, մարդիկ որոշեցին, թե ես գնում եմ ամուսնանալու…”: :) Ինչ վերաբերում է երեխայի հոր ով լինելուն, “դա գաղտնիք չէ, ուղղակի ես չեմ ցանկանում իմ անձնական կյանքը ներկայացնել հանրությանը. եթե ես ասեմ, որ երեխայիս հայրը “Պողոս Պողոսյանն է”, դրանից ոչինչ չի փոխվի”: Arminka Արմինկան նշում է, որ որդին` Ալեքսը, այժմ ապրում է իր ընտանիքում. “Նա շրջապատված է իմ, քրոջս ու ծնողներիս մեծ սիրով ու հոգատարությամբ”: Երգչուհին համոզված է, որ հետագայում Աստված Ալեքսին լիարժեք ընտանիք կտա: Արդեն հինգ ամսեկան որդուն հանրությունից թաքցնելը երգչուհին բացատրում է այսպես. “Նա դեռ շատ փոքր է, եւ, ինչպես յուրաքանչյուր մայր, ես պետք է նրան պաշտպանեմ արտաքին աշխարհից”: Արմինկան նշում է, որ մենք ապրում ենք փոքր քաղաքում, եւ վաղ թե ուշ մարդիկ իրեն ու Ալեքսին կտեսնեն սրճարանում կամ որեւէ այլ վայրում: :) Երգչուհին դեմ է նաեւ որդուն իր տեսահոլովակներից մեկում  նկարահանելուն. “Ես չեմ տեսել արտասահմանյան որեւէ երգչի կամ երգչուհու, ով իր փոքրիկ բալիկին նկարահանի տեսահոլովակում: Իմաստ չեմ տեսնում որդուս հանրությանն ի ցույց դնելու”: Arminka Փոխարենը երգչուհին զբաղվում է որդու խնամքով եւ ճիշտ դաստիարակությամբ. “Երեխային պետք է դաստիարակել իր կյանքի առաջին իսկ օրից, անգամ` դեռ չծնված”: Հոգատար եւ բծախնդիր մայրը, նախքան Ալեքսի ծնունդը, որդուն անհրաժեշտ պարագաների, հագուստի գնումները կատարել է ԱՄՆ-ում գործող հայտնի բրենդերի խանութներից. “Ինձ համար շատ կարեւոր է հագուստի որակը. երեխայի հագուստը պետք է լինի 100% բամբակ, իսկ նրան անհրաժեշտ բոլոր պարագաները` բնական եւ օրգանիկ”: Արմինկան մեծ տեղ է հատկացնում նաեւ ավանդույթներին. “Երեխայի քառասունքը լրանալուն պես նրան տարել ենք եկեղեցի, շուտով, երբ Ալեքսն ատամ կհանի, կանենք նաեւ ատամհատիկ :)”: Arminka Խոսելով որդու անվան ընտրության մասին` Արմինկան ասաց, որ շատ է սիրում Ալեքսանդր անունը. “Սակայն չեմ սիրում, որ անունը կրճատում կամ աղավաղում են. այդ ամենից խուսափելու համար ես եւ իմ ընտանիքի անդամներն որոշեցինք որդուս անվանել Ալեքս, որը նաեւ հիշվող անուն է”: Երգչուհին ասում է, որ աղջիկ ունենալու դեպքում նրան կանվաներ Ալեքսանդրա: :) Ալեքսին հաջողվել է փոխել Արմինկայի կյանքը:) “Ամեն ինչ փոխվեց իմ կյանքում, իմ աշխարհայացքում”,- ասում է երգչուհին ու հավելում, որ որդին փափկություն է մտցրել իր կյանք, ուշադիր դարձրել նրան իր գործողությունների նկատմամբ. “Հիմա ես միշտ մտածում եմ, որ կշեռքի մի նժարին դրված է որդիս, մյուսին` աշխատանքը: Բնականաբար, գերակշռում է առաջինը. ես նրա մայրն եմ ու պետք է նրա կողքին լինեմ”: Այդուհանդերձ, երգչուհին ասում է, որ կշարունակի իր գործունեությունը երգարվեստում: Շուտով պատրաստ կլինի Արմինկայի նոր տեսահոլովակը, որը նվիրված է որդուն:) : Երգը ձայնագրվել է հղիության ընթացքում: Խոսքերի հեղինակը Մարիամ Շահինյանն է, իսկ երաժշտությունը եւ գործիքավորումը` Արթուր Զաքիյանինը: Arminka “Երգն ունի շատ հետաքրքիր պատմություն: Ինձ հրավիրեցին համագործակցության այն ժամանակ, երբ ես 6 ամսական հղիության մեջ էի, եւ առաջարկեցին, որ երգը լինի մայրության ու երեխայի ծննդի մասին”,- ասում է Արմինկան ու հավելում, որ երգը, որը պայմանական կոչվում է “Նոր օր”, գրվել է մեկ գիշերում. “Առավոտյան` մի քանի փորձից հետո, ես ձայնագրվեցի”: Վերջին շրջանում մի շարք դուետներով հանդես եկող երգչուհին ասում է, որ որոշ ժամանակ հանդես կգա միայնակ. “Ես դա որոշեցի Սարոյի հետ դուետից հետ”: Փոխարենը Արմինկան կշարունակի հանդես գալ իրեն հոգեհարազատ դիսկո ոճում: Այս ոճից շատ երգեր կներկայացնի վերափոխված տարբերակով. “Որոշակի ռիթմիկ փոփոխությունների կենթարկվեն “Անձրեւ”, “Վերադարձ”, “Սիրո ծով” եւ այլ երգեր”: Arminka Խոսելով համերգային գործունեության մասին` Արմինե Նահապետյանն ասաց, որ նախորդ տարեվերջին պատրաստվում էր հանդես գալ ակումբային մենահամերգով, որն ինչ-ինչ պատճառներով հետաձգվեց, բայց կլինի այս տարի` փետրվարին: Երգչուհին համագործակցում է նաեւ մի ընկերության հետ, որը տարվա երկրորդ կեսին կկազմակերպի մենահամերգ ավելի մեծ բեմում: Երգացանկը մինչ այդ կթարմացվի ու կհամալրվի նոր երգերով: Կլինեն նաեւ համերգային շրջագայություններ. “Դրանք կլինեն մարզերում: Առաջարկներ կան հանդես գալ նաեւ արտասահմանում”: Երգչուհին նշում է, որ որոշ ժամանակ անց որդին ստիպված կլինի իր հետ շրջագայել: :) Զրուցեց Սիրանուշ Եղիազարյանը /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/ եւ Արմինկայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW