“Մեր բանակը գանձ ա” :)
“Մեր բանակը գանձ ա”, “Ես կասեի, հրաշք ա, այն էլ` 18 տարեկան”,- այս հաճոյախոսությունները բանակի հասցեին հնչում էին հունվարի 28-ին Aftershock ակումբում կայացած “Army” փարթիի ընթացքում:
Որպես կանոն փարթիի յուրաքանչյուր մասնակից պետք է ներկայանար զինվորական համազգեստով: Բայց քանի որ այն ձեռք բերելն այնքան էլ հեշտ չէ, ոմանք կրում էին զինվորական համազգեստի որեւէ աքսեսուար:
Ներկաների մոտ մեծ ոգեւորություն եւ զարմանք առաջացրեց երեկոյից փոքր-ինչ ուշացած պատանիների մի խումբ, որը ներկայացել էր հակագազերով:
Այս խմբի անդամներից Արմեն Գեւորգյանը Bravo.am-ի հետ զրույցում ասաց. “Ցանկանում էինք տարբերվել մեր ոճով եւ, քանի որ հակագազ գտնելն ավելի հեշտ էր, մեզ համար զինվորական աքսեսուար դարձավ հակագազը”:
Երեկոյի հատուկ հյուրը դիջեյ Վակցինան էր, ով վերջերս հազվադեպ է հանդես գալիս ակումբային փարթիներով: Bravo.am-ի հետ զրույցում Վակցինան ասաց. “Համաձայնեցի այսօր մասնակցել, քանի որ ակումբն ինձ հոգեհարազատ է, տոնը` հրաշալի”:
Վակցինան նվագեց 2 ժամ: Ինչպես միշտ, բորորը գոհ էին. դիջեյը հանդես եկավ նոր ծրագրով. “Ներկայացնում եմ եվրոպական ակումբային լավագույն հիթերը, որոնք հետագայում կհնչեն հյուրախաղերի ժամանակ”: Վակցինայից բացի նվագեցին Aftershock ակումբի դիջեյներ Սմայլը եւ Դիագարոն:
Վակցինան իր երկրպագուների համար մի շարք նորություններ ունի:)
Դիջեյ Վակցինային հրավիրել են հյուրախաղերի. “Կլինեմ special guest DJ”: Հյուրախաղերը կլինեն Սիրիայում, Բեյրութում, իսկ ամռանը` Եվրոպայում: :)
Վակցինայի հետ զրույցում պարզեցինք, որ շուտով կվերսկսվեն նրա ռադիոհաղուրդումները “Հայ FM”-ով եւ «Նոր ռադիո»-ով: Bravo.am-ի հետ զրույցում Վակցինան նշեց, որ շուտով պատրաստ կլինի նաեւ իր կայքը նոր դիզայնով եւ մի շարք անակնկալներով:
Տեքստը`Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: