×


Արշիլ Գորկի

Արշիլ Գորկի

Սերժ Թանգյանը երգեց հռչակավոր նկարչի ցուցահանդեսի բացմանը:) Հունիսի 6-ին Լոս-Անջելեսի Ժամանակակից արվեստի թանգարանում (MOCA) բացվեց «Արշիլ Գորկի. Հետահայաց» խորագրով ցուցահանդեսը, որ կտեւի մինչեւ սեպտեմբերի 20-ը: Ցուցադրված են ամերիկահայ աշխարհահռչակ նկարչի հիմնական աշխատանքները` 73 գեղանկարներ, 49 գծանկարներ: «Արշիլ Գորկի. Հետահայաց» Ցուցահանդեսը ներկայացնում է Գորկու արտասովոր կյանքն ու գործունեության փուլերը: Արվեստագետ, ում այսօր բնութագրում են որպես 20-րդ դարի արվեստի պատմության մեջ անցումային օղակ` եվրոպական մոդեռնիզմից դեպի ամերիկյան ավանգարդ: Մասնագետները Արշիլ Գորկուն համարում են աբստրակտ էքսպրեսիոնիզմի նախահայրերից: Ցուցահանդեսը այցելուների համար բացվեց հունիսի 6-ին : Մինչ այդ` հունիսի 5-ին, թանգարանը հատուկ միջոցառում էր կազմակերպել մշտական անդամների, հատուկ հրավիրյալների համար: Serj Tangyan Մասնակցում էին նաեւ ամերիկահայ երաժիշտներ, որոնք Սերժ Թանգյանի գլխավորությամբ հանդես եկան մի քանի կատարումներով: Խորհրդանշական խմբի անդամներն էին Ջիվան Գասպարյան կրտսերը, ամերիկահայ հայտնի ուդահար Անդրանիկ Կիզիրյանը, Ատոմ Էգոյանի “Արարատ” ֆիլմից հայ հանրությանը ծանոթ Դեյվիդ Ալփայը, որ նաեւ ջութակահար է (Ալփայը նկարահանվում է նաեւ Հոլիվուդում` «Տարվա Մարդը» ֆիլմում խաղացել է Ռոբին Ուիլյամսի հետ, իսկ «Թյուդորներ» պատմական հեռուստանովելում մարմնավորել է Մարկ Սմետոնին): Նրանք ներկայացրեցին հայկական ժողովրդական մի քանի մեղեդիներ, հնչեց մեկ երգ System of a Down խմբի երգացանկից, Սերժ Թանգյանը կատարեց նաեւ իր երգացանկից «Sky is Over» երգը: Devid Alpayn & Serj Tangyan Bravo.am-ի հետ զրույցում «Մատանիների տիրակալը», «Ալիսան Հրաշքների աշխարհում», «Բյուզանդիայից արեւելք–451 մ.թ.ա.» ֆիլմերի պրոդյուսեր Ռոջեր Կուպելյանը ասաց. « Այս միջոցառումը մեծ նշանակություն ունի նաեւ Լոս-Անջելեսի հայ համայնքի համար: Հպարտություն է, որ նման կարգի նկարիչը հայ է եւ երբեք չի թաքցրել այդ հանգամանքը, ինչպես դա հաճախ պատահում է հաջողության հասնելու ճանապարհին: Արշիլ Գորկին իր գործերով, որ տիեզերական են, համամարդկային, ներկայացրել է նաեւ հայոց պատմությունը»: Rojer Kupelyan Իսկ անվանի երաժիշտ Սերժ Թանգյանը նշեց. «Ուրախ եմ, որ այս թանգարանում եւս ցուցադրվեցին Արշիլ Գորկու նկարները: Ցեղասպանությունից փրկված հայ, որ նոր ամերիկյան արվեստում նոր ուղղություն սահմանեց: Հրավեր ստացա երգելու այսօրվա միջոցառմանը, եւ մի խումբ երաժիշտ ընկերներով որոշեցինք մի քանի ստեղծագործություն ներկայացնել ժողովրդական, ինչպես նաեւ իմ անհատական երգացանկից»: Սերժ Թանգյանն անդրադարձավ նաեւ օգոստոսի 12-ին Երեւանում կայանալիք իր անհատական համերգին` Elect the Dead Symphony խորագրով շրջագայության շրջանակներում: Նա խոստովանեց, որ այդ համերգը մեծ նշանակություն ունի իր համար: Տեքստը եւ լուսանկարները` Նանե Ավագյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport