×


“ART VOICES”

“ART VOICES”

Գաֆեսճյան կենտրոնում` ինչպես Փարիզում Արդեն երկու ամիս է` ամսվա մեջ երկու անգամ “ART VOICES”-ը ելույթ է ունենում “Գաֆեսճյան արվեստի կենտրոն”-ի հատուկ միջոցառումների սրահում: Էթնո-ջազ խմբի հերթական համերգը տեղի ունեցավ փետրվարի 19-ին: Ինչպես յուրաքանչյուր ուրբաթ եւ շաբաթ օրերին, 20:00-ից մոտ մեկ ժամ նվագեց երգահան եւ ջազմեն Ստեփան Շաքարյանը: Հետո մինչեւ կեսգիշեր “Կասկադ”-ում “ART VOICES”-ի երաժշտական գործիքների ձայնն էր  հնչում: "“ART Էթնո-ջազ խմբի բաս-կիթառահար Էդգար Ավետիսյանին թվում է` փարիզյան ակումբներից մեկում են նվագում: “Մեզ հրավիրեցին այստեղ ելույթ ունենալու: Շատ հաճելի է, այս միջավայրն ինձ Փարիզն է  հիշեցնում. հասարակ երեւանյան ջազ-ակումբ չի: Նայեք` ինչ լավ տեսարան է պատուհանից բացվում: Ինչքան նվագել ենք, ունկնդիրներ շատ են եղել, մինչեւ վերջ մնում եւ լսում են մեր երաժշտությունը”,- ասաց Էդգար Ավետիսյանը: Նա խոստովանեց, որ “Գաֆեսճյան արվեստի կենտրոնում” այլ ակումբներից բարձր են վարձատրում: “ART VOICES”-ը հիմնականում իր ստեղծագործություններն է ներկայացնում, երբեմն ջազային ստանդարտներ էլ են նվագում: Ներկայումս ձայնագրությունների մեջ են. գարնանը “Շարմը” կթողարկի “ART VOICES”-ի առաջին ձայնասկավառակը: Երկրորդ CD-ի համար էլ արդեն երեք պատրաստ ստեղծագործություն ունեն: "“ART “Եթե ուժներս ների, համերգից հետո կգնանք ձայնագրվելու: Ձայնասկավառակների անունները չենք որոշել, ստեղծագործություններն էլ հատուկ անվանումներ չունեն: Գործերը տարբերելու համար ասում ենք` բլուլի գործ, հինգ քառորդ…”,- ասաց Էդգար Ավետիսյանը: Երբ գեղեցիկը սիրող 7 տղա ցանկացան ստեղծել… Ստեղնահար Մանուկ Ղազարյանը “ART VOICES”-ի հիմնադիրներից է: Էթնո-ջազ խմբի ստեղծագործությունները հիմնականում նա է հեղինակում: Խումբը ստեղծվել է 2006 թվականին: “Սկզբից բլուլ չունեինք, հետո Ավագը միացավ մեզ: Կարիքը կար, ուղղակի մենք ուզում էինք առանց Էթնո գործիքի ստանալ ազգայինը, բայց հասկացանք, որ ավելի ճիշտ կլինի այդ գործիքներն էլ ունենալ: Գեղեցկության մեծ սիրահար 7 տղա հավաքվել ենք իրար գլուխ ու մի բան ենք ուզում ստեղծել: Կարող եք անվանել ջազ, ռոք, Էթնո, ֆոլկ…”,-ասաց Մանուկ Ղազարյանը: "Մանուկ Բլուլ եւ զուռնա  նվագող Ավագ Մարգարյանն “ART VOICES”-ում լավ զգալու իր պատճառներն ունի. “Նախ անհրաժեշտ է սիրել երաժշտական գործիքը. ես շատ եմ սիրում: Շատ խմբերում եմ ելույթ ունեցել: Հիմա էլ եմ մի քանի խմբում հանդես գալիս, պարզապես այս խմբի անդամներով ոչ միայն նվագում ենք, այլեւ լավ ընկերություն ենք անում”: Խումբը ուրիշ շեփորահար ուներ, մի օր Լեւոն Պաչինյանը եկավ նրան  փոխարինելու ու դարձավ հիմնական անդամ: “2010-ին խումբը շատ պլաններ ունի: Արտասահմանում համերգներ, Շուշան Պետրոսյանի մենահամերգին էլ ենք ելույթ ունենալու: “ART VOICES”-ի համար էլ մի ստեղծագործություն եմ գրել, Մանուկը պետք է երաժշտական ձեւավորումն անի: Դեռ չենք էլ նվագել”,- ասաց Լեւոն Պաչինյանը: Ներկայումս խումբը հանդես է գալիս հետեւյալ կազմով` Մանուկ Ղազարյան - ստեղնաշարային գործիքներ Պերճ Նահապետյան - հարվածային գործիքներ Լեւոն Պաչինյան – շեփոր Արթուր Գրիգորյան – սաքսոֆոն Համլետ Շաղոյան – կիթառ Էդգար Ավետիսյան – բաս-կիթառ Ավագ Մարգարյան – բլուլ, զուռնա: "Artur Այս տարի “ART VOICES”-ը համերգային շրջագայությունների է մեկնելու: 2009-ին Բուխարեստում տեղի ունեցած միջազգային երաժշտական փառատոնում խումբը “Գրան պրի” եւ մենահամերգների առաջարկություն է ստացել: Մայիսին երկու մենահամերգով Ռումինիայում են ելույթ ունենալու,  հուլիսին էլ Ֆրանսիայում են իրենց ստեղծագործությունները հնչեցնելու: Էթնո-ջազ խմբի անդամներն ասում են, որ հայտնի դառնալու նպատակ չունեն. իրենց սիրած գործն են անում: Ի դեպ, “ART VOICES”-ը Շուշան Պետրոսյանի հետ ամեն կիրակի նվագում է “Մալխաս” ջազ-ակումբում: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW