×


Աշոտ Բարսեղյան VS Հայկ Կասպարով

Աշոտ Բարսեղյան VS Հայկ Կասպարով

Հայկի պրոդյուսերը հնարավոր է դատարան դիմի Օրերս Bravo.am-ին հայտնի է դարձել, որ Հայկ Կասպարովի եւ իր պրոդյուսերի` Աշոտ Բարսեղյանի միջեւ սեւ կատու է անցել: Ներկայացնում ենք խնդրի շուրջ  «հակամարտող կողմերի» մեկնաբանությունները: Աշոտ Բարսեղյանն ուզում է` մարդիկ ճշմարտությունն իմանան: Մի քիչ ավելի ուշ կներկայացնենք նաեւ երգիչ Հայկ Կասպարովի «մերկ ճշմարտությունը»: Աշոտ Բարսեղյան. “Մինչեւ 2014 թվականը Հայկ Կասպարովը ինձնից կախում ունի” - Դու պնդում ես, որ մինչեւ 2014 թվականը Հայկ Կասպարովը քեզնից կախում ունի: - Այո, միանգամայն իրավացի եք, արտիստի` ինձ հետ կնքած պայմանագրի համաձայն, մինչեւ 2014 թվականի դեկտեմբերի 31-ը ես հանդիսանում եմ “Հայկ Կասպարով” բեմական անվան, երգերի, տեսահոլովակների, ձայնասկավառակների 50%-ի սեփականատերը, որոնք կթողարկվեն այդ ընթացքում: Առանց իմ թույլտվության արտիստն իրավունք չունի ելույթ ունենալ, երգ ձայնագրել կամ  տեսահոլովակ նկարահանել: Աշոտ Բարսեղյան. “Ես “Հայկ Կասպարով” բեմական անվան 50%-ի սեփականատերն եմ” - Ինչքա՞ն ժամանակ է ու ինչպե՞ս դարձար Հայկ Կասպարովի պրոդյուսերը: - Պայմանագիրը ստորագրվել է 2009 թվականին, բայց իրականում բոլորին լավ հայտնի է, որ մինչ պայմանագրի ստորագրումը ես մի ամբողջ տարի աշխատել եմ Հայկի հետ բացարձակ անվարձահատույց: Աշխատանքները տարվում էին ինչպես ՀՀ տարածքում, այնպես էլ դրանից դուրս: - Հիմա ինչո՞ւ է սեւ կատու անցել ձեր միջով: Ո՞րն է կոնֆլիկտի պատճառը: - Գիտեք, ցանկացած կոնֆլիկտ ստեղծվում է, երբ համբերության բաժակը լցվում է: Ես շատ զուսպ եւ համբերատար մարդ եմ, բայց իմ համբերությունն էլ սահմաններ ունի: Վերջին կաթիլը դարձավ հետեւյալ իրավիճակը. այս տարվա հունվարի վերջին ես  “Երկու աստղ” նախագծից հետո մեկնեցի Եգիպտոս հանգստանալու` օգնականիս թողնելով, որ ժամանակավոր զբաղվի գործերով: Վերադառնալով Մոսկվա` ծանոթներիցս պարզեցի, որ իմ հովանավորյալը համերգային շրջագայությամբ գտնվում է Ռուսաստանի հարավում` առանց տեղեկացնելու ոչ ինձ, ոչ իմ օգնականին: Դա հանդիսանում է պայմանագրի պայմանների կոպիտ խախտում: Հայկ Կասպարովի պրոդյուսերը հնարավոր է դատարան դիմի - Որոշե՞լ ես ամեն ինչ իր տեղը դնել: - Այո, իհարկե, ժամանակը եկել է: Ցանկանում եմ, որ բոլորը հասկանան` ինչ է կատարվում իրականում, որ այլեւս անհեթեթ բամբասանքներ եւ աբսուրդ, հորինված ասեկոսեներ չլինեն: - Քո շնորհի՞վ է Հայկ Կասպարովը հաջողությունների հասել: - Հիմար ու անհեթեթ կլինի հայտարարել, որ հենց իմ շնորհիվ, քանի որ մեզ միշտ օգնում էին իմ ընկերներն ու ծանոթները, ովքեր ապրում են Հայաստանում եւ Ռուսաստանում, իմ համախոհների թիմը, իր ֆան-ակումբը եւ, իհարկե, իմ օգնական Մարիա Վաշչենկովան, ով PR-ով էր զբաղվում Հայաստանի սահմաններից դուրս: Աշոտ Բարսեղյան. “Հայկ Կասպարովի հաջողությունները գրագետ պրոմոյի արդյունք են” Ես կարծում եմ, որ փաստերն իրենք են խոսում իրենց համար, մարդիկ կարող են արդյունքներից դատել: Նշեմ, որ մեկ ու կես տարին հաջողության հասնելու շատ կարճ ժամանակահատված է ցանկացած արտիստի համար,  Հայկը երկուս եւ կես ժամ տեւողությամբ վեց մենահամերգ է ունեցել Ռուսաստանում, Ավստրալիայում, Իրանում, Լոնդոնում` չհաշված խմբակային եւ ակումբային ելույթները Հայաստանի սահմաններից դուրս: Մոսկվայում կայացավ “Սեր իմ” տեսահոլովակի պրեմիերա– շնորհանդեսը ռուս աստղերի համար: Իսկ մասնակցությունը “Երկու աստղ” նախագծին դարձավ վերջնակետը. երգիչը սկսնակների շարքից արդեն անցավ  իրականում հայտնի երիտասարդ աստղի: Այդ ամենը գրագետ պրոմոյի արդյունք է: Աշոտ Բարսեղյան. “Անարդար է միշտ լսել իմ հասցեին հնչող զրպարտությունը” - Ինչո՞ւ էիր խուսափում այս թեմայով խոսել եւ ի՞նչ բամբասանքներ ես լսել դրա շուրջ: - Սկզբում չէի ցանկանում այս խնդիրները հրապարակային դարձնել, բայց անարդար է միշտ լսել իմ հասցեին հնչող զրպարտությունը: Այնպես որ, մարդիկ թող ճշմարտությունն իմանան, ինչքան էլ դառը լինի այն ինչ-որ մեկի համար: Բացի այդ, երեւում է, ոմանք էլ եզրակացրել են, որ ես արդեն չեմ հանդիսանում Հայկի պրոդյուսերը: Ես էլ լսում եմ, որ արտիստն ինձ շրջանցելով համերգներ է տալիս Ռուսաստանի տարբեր քաղաքներում: Օրինակ, վերջերս ակումբային ելույթ է ունեցել Սանկտ-Պետերբուրգում, քաղաք, որն ես եմ բացել արտիստի առջեւ դեռ 2008-ի դեկտեմբերին: Այդ մասին իմացա օտար մարդկանցից, միջոցառման կազմակերպիչներն անօրինական կերպով դիմել են միանգամից արտիստին, եւ դա առաջին անգամ չէր պատահում: Իսկ արտիստն էլ, անօրինական կերպով ստանալով հոնորարը, ելույթ է ունեցել` վաստակելով հայկական շոու-բիզնեսի չափերին համապատասխան հարմար գումար: Այդ պատճառով ուզում եմ բոլորին ասել եւ հատկապես կազմակերպիչներին կամ ելույթների պատվիրատուներին` չհաշված ամեն ինչ, մինչեւ 2014-ի դեկտեմբերի 31-ը ես հանդիսանում եմ Հայկ Կասպարովի օրինական պրոդյուսերը եւ անօրինական կազմակերպված ելույթների դեպքում եւ արտիստը, եւ կազմակերպիչները խնդիրներ կունենան օրենքի հետ: Աշոտ Բարսեղյան. “Ցանկացած կոնֆլիկտ ստեղծվում է, երբ համբերության բաժակը լցվում է” - Հայկի հետ խոսե՞լ ես: Ինքն ի՞նչ է ասում այս ամենի կապակցությամբ: - Ես փորձել եմ իր հետ խոսել, օրինակ, ինքը մարտին ժամանեց Մոսկվա ելույթ ունենալու, բայց համերգից անմիջապես հետո անհայտացավ` դրանով հերթական անգամ խուսափելով խոսակցությունից: Իսկ ես պատրաստ էի զրուցել իր հետ, քանի որ ես ոչինչ չունեմ թաքցնելու: - Ի՞նչ քայլեր ես ձեռնարկելու: Հարցը դատարան կհասնի՞: Հայց ներկայացնելու դեպքում Ռուսաստանի Դաշնությա՞ն, թե՞ Հայաստանի դատարանն է լիազորված զբաղվել դրանով: - Իհարկե, դատարանը տհաճ գործ է, բացի այդ ես մինչ օրս ոչ մի քայլ չեմ ձեռնարկել, թեեւ դրա համար բարոյական եւ օրինական իրավունք ունեմ: Չէ՞ որ միշտ էլ առկա է մարդկային գործոնը, ես խոնարհվում եմ Հայկի մոր առջեւ եւ խորը հարգանք եմ տածում իր ընտանիքի հանդեպ: Հենց դա է մինչ օրս ինձ հետ պահում հարցեր պարզելուց: Այդ մարդիկ ինձ համար հարազատի պես են, եւ ես չեմ կարող մոռանալ այն լավն ու բարին, որ կար այս ամբողջ ընթացքում: Ես հիշում եմ ամեն կտոր հացը, որ կիսել եմ այդ տանը: - Եթե կոնֆլիկտը հարթվի, հնարավո՞ր է` շարունակեք համագործակցել: - Որպեսզի մեղքը քավի, պետք է առաջնահերթ այն ընդունի, ինչը մինչեւ հիմա տեղի չի ունեցել, եւ չգիտեմ` տեղի կունենա՞ մոտ ժամանակներս: Անկախ ցանկացած կոնֆլիկտից, ես կմնամ Հայկ Կասպարովի լիիրավ պրոդյուսերը: Իսկ եթե պայմանագիրը չեղյալ համարվի արտիստի ցանկությամբ, նա պարտավոր է լինելու տուգանք վճարել: Աշոտ Բարսեղյան. “Եթե պայմանագիրը չեղյալ համարվի արտիստի ցանկությամբ, նա պարտավոր է լինելու տուգանք վճարել” - Որքա՞ն ժամանակ է Մոսկվայում ես, ի՞նչ հաջողություններ ես գրանցել: - Մոսկվայում եմ ապրում բավական երկար ժամանակ, այստեղ բարձրագույն կրթություն եմ ստացել` մասնագիտանալով հասարակայնության հետ կապերի ոլորտում: Շոու-բիզնես եմ մտել դեռ երիտասարդ ժամանակ, գործունեությունս սկսել եմ “Россия” հեռուստաընկերությունում: Այնուհետեւ աշխատել եմ ռուս աստղերի հետ` կազմակերպելով խմբակային համերգներ: Կարիերայիս սկզբում սկսեցի զուգահեռաբար աշխատել նաեւ հայկական շոու-բիզնեսի համար: Առաջինը Սարգիս Էդվարդսի հետ եմ աշխատել, Ջիվան Գասպարյանի հետ դուետ եղավ, տեսահոլովակում նկարահանվել է Լուսինե Թովմասյանը, կինոժապավենի վրա է նկարահանվել ու հանդիսանում է հայկական շոու-բիզնեսի պատմության մեջ ամենաթանկ տեսահոլովակներից մեկը: 2008-ին PR-տնօրենի կարգավիճակով կազմակերպել եմ դիզայներ Նաիրա Խաչատրյանի հավաքածուի ցուցադրությունը “Russian Fashion Week”-ի շրջանակներում: Հայ հասարակության առջեւ իր հայտնությամբ ինձ պարտական է թոփ-մոդել Մարի Ակսելը, ով եւս իմ հաճախորդներից է: Սիրելի ընթերցող: Հետեւիր մեր կայքին եւ շուտով կիմանաս, թե ինչ է այս ամենի մասին կարծում երգիչ Հայկ Կասպարովը: Զրուցեց Լիլիթ Բաբայանը /Bravo.am/ Լուսանկարները Աշոտ Բարսեղյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին