Ակումբը նշեց 25-րդ տարեդարձը “Հուսո բաց առագաստանավով հասիր բաց ծով...” Մարտի 25-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը “Այաս” ծովային հետազոտությունների ակումբը նշեց 25-ամյակը: Համերգ-երեկոն սկսվեց Տեր Կյուրեղի արտասանած Տերունական աղոթքով: Նրա խոսքերով, իրականացավ մի տարօրինակ երազանք.“Ցամաքային երկրում, որը չունի ծով, ստեղծվեց ծովային հետազոտությունների ակումբ”: 1985 թ-ին հինգ երիտասարդներ համախմբվեցին մի գաղափարի շուրջ` վերականգնել պատմական հայկական առագաստանավերը, եւ հիմնեցին “Այաս” ծովային հետազոտությունների ակումբը: Նրանց հաջողվեց իրականացնել 12-13-րդ դարի Կիլիկիո Հայկական առագաստանավի կրկնօրինակի կառուցումը: Տարիների ընթացքում խումբն համալրվեց նոր անդամներով: Այսօր “Այաս” ակումբում 40 ծովագնաց կա: Նրանցից 10-ին միջոցառման ժամանակ շնորհվեցին “Այաս” ակումբի լիարժեք անդամի տոմսեր: Հանդիսավոր երեկոյին մասնակցում էին Ֆորշը, Շուշան Պետրոսյանը, Վահան Արծրունին, Էդուարդ Զորիկյանը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը, Աննա Մայիլյանը, “Լիբերո” լարային քառյակը եւ ուրիշներ: Համերգի վերջում հանդիսատեսին անակնկալ մատուցվեց` աճուրդի հանվեցին “Այաս” անվանմամբ շշալցված կոնյակներ, որոնց նախնական գինը 35 000 դրամ էր: “Կիլիկիա” առագաստանավի նավապետ Կարեն Բալայանն ասաց, որ այսօր իրենք երազում են թանգարան ստեղծել, որտեղ հնարավոր կլինի պահպանել պատմական "Կիլիկիա" առագաստանավը եւ բազմաթիվ նմուշներ, որոնք հավաքվել են ճամփորդության ընթացքում: Համերգի ավարտից հետո հյուրասիրություն եւ ցուցահանդես-վաճառք եղավ: Տեքստը` Անի Նազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Գառնիկ Կարապետյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: