×


Ունա Կարինա

“Բաց ծովի փակուղում”

Երբ դերասանի փոխարեն “խաղում եք” դուք “Բաց ծովի փակուղում” ինտերակտիվ ֆորում-ներկայացումը Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողների մտահղացումն էր: Մարտի 20-ին “Փոքր թատրոնում” կայացավ բեմադրությունը, որին մասնակցելու էին եկել հիմնականում երիտասարդներ: Դրվագ “Բաց ծովի փակուղում” ինտերակտիվ ֆորում-ներկայացումից Մինչ ներկայացման սկսվելը բեմադրիչ Մարիամ Պողոսյանն ու կազմակերպիչ Քրիստինա Գրիգորյանը հանդիսատեսին առաջարկեցին ոտքի կանգնել, միմյանց հետ ծանոթանալ ու շփվել: Այնուհետեւ հանդիսականները փորձում էին կռահել, թե ինչի մասին է ներկայացումը: Բեմադրության երկու դերասանները Բրյուսովի անվան համալսարանի ուսանողներ էին` Գեւորգ Աճեմյանը եւ Արտակ Հարությունյանը: “Բաց ծովի փակուղում” ներկայացումը նավաբեկությունից փրկված հայ եւ թուրք երիտասարդների մասին է, ովքեր մակույկով հայտնվում են բաց ծովում: Նրանք սկսում են վիճել, թե որ ուղղությամբ թիավարեն` հյուսիս, թե հարավ, ապա պարանով սահման են գծում ու համաձայնագիր ստորագրում, որ չխախտեն սահմանը: Այնուհետեւ կռվում են առագաստը կախելու համար, իսկ վերջում իրարից ազատվելու համար սղոցով կիսում են մակույկն ու խորտակվում: Վեճը ներկայացման հերոսներին հասցրեց խորտակման Ֆորում-թատրոնը հանդիսականներին հնարավորություն էր տալիս ընդհատել ներկայացումը, բարձրանալ բեմ, փոխարինել դերասաններից մեկին եւ կենդանի խաղի միջոցով ներկայացված իրավիճակներին իրատեսական լուծում առաջարկել: Ներկաները բեմադրությունը դիտելուց հետո բարձրանում էին բեմ, խաղում դերասանների փոխարեն: Նրանք հենց սկզբից էլ անմիջական ու ակտիվ մասնակցում էին քննարկմանը, առաջարկում իրենց տարբերակը: Երբեմն հերթ էր գոյանում. մարդիկ մի քանի անգամ ուզում էին բեմից իրենց տարբերակն առաջարկել: Ոմանց հաջողվում էր լուծում գտնել ու հաշտվել հակառակ կողմի հետ, մի մասն էլ չէր կարողանում համոզել իր տարբերակը: Ինտերակտիվ “ֆորում-թատրոն” մեթոդը մշակվել է 1970-ականներին բրազիլացի ռեժիսոր Ավգուստո Բոալի կողմից Բեմում խաղացած մասնակիցներից Լարիսային դուր էր եկել ներկայացման ժանրն ու թեման. “Շատ ազատ ու անկաշկանդ մթնոլորտ էր: Դերասանները չպետք է զիջեին ու պիտի հակառակվեին հանդիսատեսին, բայց կարծես զիջում էին ու շատ բարի էին: Հաճույքով խաղացի, որովհետեւ լավ ներկայացում էր”,- ասաց ապագա լեզվաբան-լրագրողը: Ներկայացման կազմակերպիչ Քրիստինան Bravo.am-ի հետ զրույցում ասաց, որ Հայաստանում դեռ նոր է զարգանում թատրոնի այս ժանրը. “Սովորական ներկայացման ժամանակ չես կարող տեսնել, թե ինչքանով է հանդիսատեսին դուր եկել այն ու ինչքանով է հետաքրքիր նրա համար: Իսկ այստեղ ներկաները ձեռք են բարձրացնում, ուզում են միջամտել, իրենց խոսքն ասել, արդեն զգում ես, որ հետաքրքրված են”,- նշեց 18-ամյա կազմակերպիչը: Բեմադրության երկու դերասանները Բրյուսովի անվան համալսարանի ուսանողներ էին` Գեւորգ Աճեմյանը եւ Արտակ Հարությունյանը Ինտերակտիվ “ֆորում-թատրոն” մեթոդը մշակվել է 1970-ականներին բրազիլացի ռեժիսոր Ավգուստո Բոալի կողմից: Նրա մտահղացումն է նաեւ, որ լինի “ջոկերի” կերպար, որը պետք է հանդիսատեսին օգնի հաղթահարել բեմի ու դահլիճի սահմանը: Մինչ ներկայացման սկսելը 2 ջոկերները հայտարարեցին 3 պարզ կանոնների մասին. 1. չկա սեռային խտրականություն` կինը կարող է տղամարդու դեր խաղալ, եւ հակառակը; 2. հանդիսատեսը պետք է ներկայանա իրատեսական տարբերակով, այլ ոչ թե հեքիաթային; 3. առաջարկվող տարբերակը բռնության տարրեր չպիտի պարունակի: Գլխավոր դերերում “բրյուսովցիներն” են Պիեսի սցենարի հեղինակ Հայկ Սեկոյանի կարծիքով, ներկայացման հաջողությունը կախված է հանդիսատեսից. “Սովորաբար փոքր դահլիճներում ենք խաղում, որ դերասանների ու հանդիսատեսի ինտերակտիվ կապը ստացվի: Եթե մեծ մասն էլ երիտասարդներ են, ավելի ակտիվ է լինում”: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Mana-Litta-ի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW