×


«Բացահայտված ստվերներ»

«Բացահայտված ստվերներ»

Թամար Սարգսյանի լուսանկարների ցուցահանդեսը Մարտի 30-ին Կամերային երաժշտության թատրոնի շենքում բացվեց ֆրանսահայ լուսանկարիչ Թամար Սարգսյանի անհատական ցուցահանդեսը: Այն կազմակերպել էր «Կանանց ռեսուրսային կենտրոնը»: Tamara Sargsyan «Բացահայտված ստվերներ» խորագիրը կրող ցուցահանդեսին լուսանկարիչը ներկայացրել էր մարդու մարմինն ու լույսի, ստվերի այնպիսի համադրություն, որով ցույց էր տալիս իրական գեղեցկությունը: Թամարի կարծիքով, գեղեցկությունը սուբյեկտիվ է. «Ես իմ նկարներում օգտագործել եմ ոչ թվային տեխնիկա, միայն ֆոտոապարատ եւ լույսի ու ստվերի համադրություն: Մեկին կարող է մարմնի այս հատվածը գեղեցիկ թվալ, մեկին` ոչ, իսկ մյուսն էլ չհասկանա, թե ինչ է, բայց մեկ ուրիշի համար դա իրական գեղեցկություն է»: Թամարը պատմում է, որ սա իր առաջին ցուցահանդեսն է, Ֆրանսիայից Հայաստան է եկել ցուցահանդես անցկացնելու համար. «Սրանից հետո միգուցե կաշխատեմ նաեւ այլ ոճերում»: Թամար Սարգսյանի լուսանկարների ցուցահանդեսը «Կանանց ռեսուրսային կենտրոնի» տնօրեն Լառա Ահարոնյանը Bravo.am-ի հետ զրույցում ասաց, որ Թամարի հետ վաղուց են համագործակցում. «Արդեն 2-3 տարի է` նա անդամակցում է մեր կենտրոնին նաեւ որպես դիզայներ եւ միշտ ուսումնասիրում է մարդու մարմինը: Այս անգամ որոշեցինք ներկայացնել Թամարի տասը տարվա աշխատանքները ցուցահանդեսի տեսքով»: Ցուցահանդեսը կգործի մինչ ապրիլի 11-ը: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW